«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի կողմից պատասխան է ուղարկվել «Հայաստան» խմբակցությանը՝ նրանց հարցապնդման վերաբերյալ, որը պետք է քննարկվի նաեւ խորհրդարանում: Հարցապնդման մեջ ներկայացված է ԱԺ ընդդիմադիր խմբակցության կողմից ուղարկված վեց հարցի պատասխան: Օրինակ՝ դրանցից մեկով ընդդիմադիր խմբակցությունը ցանկացել է իմանալ Արցախից Հայաստան տեղափոխված անձանց թիվը: Ըստ այդմ, պատասխանի մեջ նշվում է, որ պատերազմի ավարտին Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի քան 91 հազար մարդ: Ապա ընդդիմադիր խմբակցությունը ցանկացել է տեղեկատվություն ստանալ արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած եւ վիրավորում ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց թիվը:
Նախարարությունը մեջբերել է Քննչական կոմիտեի տրամադրած տվյալը, ըստ որի՝ պատերազմի հետեւանքով Արցախում եւ Հայաստանում զոհված, անհետ կորած եւ գերի ընկած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 3712 զոհված զինծառայող, 76 քաղաքացիական անձ, 222 անհայտ կորած զինծառայող, 21 քաղացիական անձ, գերեվարված 37 զինծառայող եւ 3 քաղաքացիական անձ: Ապա նշվում է, որ մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 114 զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք>:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը