Հրապարակը գրում է. ՏԻՄ ընտրություններում Փարաքար համայնքում «Դավիթ Մինասյան» դաշինքի ցուցակը գլխավորող, համայնքի ներկայիս ղեկավար Դավիթ Մինասյանին երեկ առավոտյան տարել էին 6-րդ վարչություն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, որը սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի քավորն է։
Մեր տեղեկություններով, իշխանություններն ամեն ինչ արել են, որ Դավիթ Մինասյանը չառաջադրվի։ Չի ստացվել: Հիմա այս մեթոդներով փորձում են ճնշել ու խաղից հանել թեկնածուին:
Երեկոյան մենք կապ հաստատեցինք համայնքի պաշտոնակատար, նաեւ թեկնածու Մինասյանի հետ, ով տեղեկացրեց, որ ընդամենը կես ժամ են իրեն պահել վարչությունում, իսկ թե ինչ գործով, եւ ինչ է իրավապահներին հետաքրքրել, ասաց, որ կխոսի ավելի ուշ։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է մրցապայքարից դուրս գա, ասաց. «Իհարկե՝ ոչ»։
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը