Արաբական երկրների 13 պահանջները Կատարին «անընդունելի են ».Թուրքիա
RIA Novosti-ն փոխանցում է,որ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է,որ Անկարան կպահպանի իր ռազմական ներկայությունը Կատարում՝ չնայած այդ երկրի շուրջ ստեղծված ճգնաժամին: «Թուրքիայի ռազմակայանը Կատարում ոչ միայն Կատարի, այլեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության հարցն է։ Թուրքիայի ռազմական ներկայությունը այնտեղ կշարունակվի։ Կատարում Թուրքիայի ռազմական ներկայությունը տարածաշրջանում քաղաքական ճգնաժամի հետ կապակցելու փորձը լուրջ սխալներով է հղի:Կատարական ճգնաժամը «չունի խորը արմատներ ու արհեստականորեն է ստեղծված», իսկ արաբական երկրների 13 պահանջները Կատարին «անընդունելի են անկախ երկրի համար»,- հայտնել է Քուրթուլմուշը։
