Ո՞վ է Արցախը դուրս թողել բանակցությունների սեղանից. Վիկտոր Սողոմոնյանի պարզաբանումը

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանն օրերս խորհրդարանում հայտարարելով, որ Արցախը բանակցությունների սեղանից դուրս է եկել իշխող Հանրապետականի օրոք, հարց է հնչեցրել՝ արդյո՞ք այսօր ջանքեր գործադրվում են Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու ուղղությամբ։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հարցին ի պատասխան նշել է. «ՀՀԿ-ն ուղղակի պատասխանատու է բանակցությունների համար 2008 թվականից: Կարծում եմ՝ որպես հարցի գիտակ, մենք իրար շատ լավ հասկացանք»։ Աշոտյանը թեպետ անուններ չի նշել, բայց ըստ էության, ակնարկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանը։ 1in.am -ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեց. «Կոնկրետ այդ դիպվածը չեմ ուզում մեկնաբանել։ Բացարձակապես մեկնաբանելու կարիք չեմ տեսնում»,- ընդգծեց Սողոմոնյանը։ Հարցի շուրջ, Վիկտոր Սողոմոնյանը, այդուհանդերձ, հայտնեց հետևյալը. «Ինքս բազմիցս այդ մասին փաստաթղթեր եմ հրապարակել։ Այսինքն՝ ոչ միայն հայտարարություններ եմ արել, այլև կոնկրետ փաստաթղթեր եմ հրապարակել։ Այդ փաստաթղթերում հստակ երևում է՝ մինչև 1998 թվականը Ղարաբաղն արդեն դուրս էր մնացել բանակցային գործընթացից, այսինքն՝ եռակողմ բանակցություններ չէին ընթանում։ Ձեզ հիշեցնեմ՝ կա համապատասխան հայտարարություն, որ արել է Ժիրայր Լիպարիտյանը, ( խմբ. Մ. Գ. 1994–1997 թվականը ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպանն է եղել) դեռևս 1996 կամ 1997 թվականին՝ առ այն, որ «մենք սխալվել ենք, որ թույլ ենք տվել՝ բանակցություններն ընթանան առանց Ղարաբաղի» և այդ մասին իր հայտարարության մեջ բացատրություններ է տալիս։ Ինքս իմ հայտարարություններով այդ մասին բազմիցս նշել եմ և նորից դրան անդրադառնալ չեմ ուզում»,- եզրափակեց Վիկտոր Սողոմոնյանը։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am