Առուշանյանին ցմահ դատապարտելու ցանկությամբ

Իշխանությունները չեն պատրաստվում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ազատ արձակել:

Առուշանյանի խափանման միջոցը փոխելու հարցը դատարանը նոյեմբերի 5-ին չքննարկեց։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 29-ին։

Հիշեցնենք, որ անհեթեթ մեղադանքով արդեն մի քանի ամիս է Առուշանյանը գտնվում է անազատության մեջ: Առուշանյանը մեղադրվում է արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար: Հուլիսի 16-ից անազատության մեջ գտնվելու փաստը Առուշանյանին չխանգարեց, որ հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններով նա վերընտրվի Գորիսի համայնքապետի պաշտոնում: 6500 քվե ստացած համայնքապետին անազատության մեջ պահելն ակնառու նպատակներ է հետապնդում: Արցախը հանձնելուց հետո գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի թիրախում Սյունիքն է, շուրջ մեկ տարի է Նիկոլ Փաշինյանը փորձում Սյունիքը ճանապարհների ապաշրջափակման անվան տակ հանձնել իր բարեկամներին, բայց Առուշ Առոշանյանի եւ իր պես բազում հող պահող սյունեցիների ցուցաբերած դիմադրության շնորհիվ Փաշինյանի ծրագիրը իրականություն չի դառնում, հենց այդ պատճառով Առուշանյանը հայտնվեց Փաշինյանի թիրախում: Հիմա առավել եւս, Գորիսում , Գյումրիում եւ այլ համայնքներում իշխանությունների կրած պարտությունն ազդակ է Նիկոլ Փաշինյանի համար, որ այլեւս հնարավոր չէ լոկալ մակարդակում կեղծել ընտրությունները, ինչպես արեցին հունիսի 20-ին, որ իրենք չունեն ժողովրդի աջակցությունը, ինչի մասին այդքան թմբկահարում են, ճիշտ հակառակը՝ ՀՀ քաղաքացին ահլեւս որոշել է իշխանություններին մերժել անգամ ամենաանհետաքրքիր թվացող՝ ՏԻՄ ընտրություններով, որ իշխանափոխության թափանիվն արդեն պտտվել է եւ դրա դեմն առնել հնարավոր չէ: Եւ ուրեմն, պետք է հնարավորինս ձգել գոտիները: Իշխանությունը սրընթաց գահավիժում է եւ ինչ-որ պահի հնարավոր չի լինելու ձնագնդու դեմն առնել:
Կյանքը ցույց տվեց, որ Առուշ Առուշանյանը ոչ թե քաղաքական պայքարի է դուրս եկել Նիկոլ Փաշինյանի ու այս իշխանությունների դեմ, այլ, իսկապես, իր հող ու ջրի, հայրենիքի պաշտպանությամբ է զբաղված՝ անկախ քաղաքական գաղափարների ու հայացքների: Նրան անազատության մեջ թողնելը կնշանակի դիմադրության մի մեծ օջախ վառել, որը չի բացառվում վարակիչ կդառնա եւ շղթայական ռեակցիայի էֆեկտով կտարածվի ողջ Հայաստանում: Նիկոլ Փաշինյանը հնարավորինս երկարաձգելու է նրան ճաղերի ետեւում պահելու ժամկետը:

Անի Սահակյան

դիտվել է 4028 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am