Թրամփ-Պուտին հանդիպման մանրամասները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը մտադիր է առաջին հերթին քննարկել Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ ՌԴ-ի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցույց տրվող աջակցությունը: Հուլիսի 3-ին այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ: Թրամփը նաեւ կարող է բարձրացնել ուկրաինական հարցը: Հունիսի 29-ին ազգային անվտանգության գծով Միացյալ Նահանգների ղեկավարի օգնական Հերբերտ Մակմասթերը հայտարարել է, որ Թրամփը մտադիր է հուլիսի 7 – 8-ը Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել ռուսաստանցի պաշտոնակցի հետ:
