«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն իր թիմով նախօրեին մասնակցել է ՔՊ Կապանի թեկնածու Դավիթ Դանիելյանի հոր՝ Հրանտ Դանիելյանի հոգեհանգստին։ Գեղանկարիչ Հրանտ Դանիելյանը կապանցիների կողմից հարգված անձնավորություն էր, նրա մահը մեծից փոքր ցավով են ընդունել, եւ Փարսյանը հայտարարել է, որ 61-ամյա Դանիելյանի կորուստը համայնքի կորուստն է։ Նրանք հոգեհանգստին ուշ երեկոյան են գնացել, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հեռացած է եղել այնտեղից, սակայն եկեղեցում են եղել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Իսկ Փաշինյանը մտել, ցավակցել եւ արագ գնացել է մարզպետարան, որտեղ սրճել է թիմակիցների հետ եւ արագ հեռացել։
Ի դեպ, նա Կապան է մեկնել Տաթեւի գրունտային ճանապարհով, որը դեռ նորոգվում է: Եվ թիմակիցների մոտ արդարացել է, թե ցանկանում էր տեսնել ճանապարհի շինաշխատանքները, սակայն ոչ մի տեղ չեն կանգնել, որ ծանոթանան կատարված աշխատանքներին։
Սյունիքում վստահ են, որ այս ճանապարհն ընտրվել է մի պատճառով` Փաշինյանը վախենում է ադրբեջանցիների տնօրինության տակ գտնվող Որոտան-Նոր Առաջաձոր հատվածով անցնելուց»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը