Նիկո՛լ, էս անգամ չես կարող հա՛մ ձուկն ուտել, հա՛մ անարգանքի սյանը չգամվել. Աշոտյան (video)

Փաշինյանը հերթական անգամ ստում է՝ ասելով, որ Սյունիքի սահմանից հայկական զորքը հետ չքաշելու դեպքում կարող էր նոր պատերազմ սկսվել, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը մի քանի հանգամանք առանձնացրեց՝ առաջին հերթին կասկածի տակ առնելով զորքերը հետ քաշելու հրամանի հիմնավորվածությունը։

«Առաջինը՝ եթե Զանգելանից և Կուբաթլուից պետք էր զորքերը հետ քաշել, ապա ինչո՞ւ այդ մասին գրված չէր նոյեմբերի 9-ի փաստաթղթում։ Չէ՞ որ, երբ Պուտին-Ալիև-Փաշինյան փաստաթուղթը ստորագրվում էր, այդ փաստաթղթի մեջ բոլոր շրջանները ըստ ժամանակացույցի գրած էին, ինչո՞ւ այդ ժամանակ Զանգելանն ու Կուբաթլուն նշված չէր», - ասաց նա։

Աշոտյանի խոսքով՝ եթե պատերազմը դադարել էր, հայկական կողմին էլ զորքերը հետ քաշելու պահանջ չէր ներկայացվել, նշանակում է՝ նոր պատերազմ սկսվել չէր կարող։

«Երկրորդը՝ երբ դեկտեմբերի 17-ին՝ դավաճանական փաստաթղթի ստորագրումից գրեթե 40 օր անց, Նիկոլն ասում է, որ եթե զորքերը հետ չքաշվեին, ապա կլիներ պատերազմ, ապա հիշենք, որ Ռուսաստանը հրադադարի՝ ռազմական բոլոր գործողությունների դադարեցման երաշխավորն էր։ Ինչո՞ւ է Նիկոլը 40 օր անց մեզ վախեցնում պատերազմով այն դեպքում, երբ Ռուսաստանի երաշխավորությամբ նոյեմբերի 9-ին արդեն եղել է հրադադար», - նշեց Արմեն Աշոտյանը։

Զորքերը հեռացնելու կոնկրետ պահանջի, նոր պատերազմի իրական ռիսկի բացակայության պայմաններում այնքան հետ քաշվելը, որպեսզի անպաշտպան մնար Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, ըստ Աշոտյանի, կոնկրետ եզրահանգումների հիմք է ստեղծում։

«Ինչո՞ւ այդքան հետ քաշեցիր՝ մերկացնելով Գորիս-Կապան ճանապարհը։ Չէ՞ որ, եթե դու պրոցես ես տանում ու մի քիչ էլ հայրենիք ես սիրում և ունես խելք, կարելի էր ասել՝ զորքերը քաշում եմ, և, ենթադրենք, 5 կմ-անոց բուֆեր եմ տալիս Գորիս-Կապան ճանապարհին, մինչև լուծվեն դելիմիտացիայի, դեմարկացիայի, մնացած հարցերը», - ասաց Աշոտյանը։

Պարզ վերլուծության արդյունքում, ըստ նրա, եզրահանգումը մեկն է․ «Նիկոլը նորից մեզ խաբում է, նորից մեզ «գցում» է ու դրա մասին ցինիկաբար հայտարարում է, որովհետև մնացել է անպատիժ»։

դիտվել է 1558 անգամ
Լրահոս
Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» Ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ» «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am