Հայաստանում տեղի է ունեցել պատմական մասշտաբի աղետ. Ղազինյան (video)
Մեր հազարավոր հերոսների արյան գնով ձեռք բերված հաղթանակը ուղղակի նվիրվեց թշնամուն։ Սա, պարզապես, պատմական աղետ է: Այս մասին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Երբ իշխանությունը հրաժարվում է քրեական գործեր հարուցել, հրաժարվում է իրավական ճանապարհով իրավիճակը հանգամանքները հետաքննելուց, ստիպված քաղաքական ընդդիմությունը գնում է իր ձեռքի տակ գտնվող գործիքակազմի օգտագործման: Անցյալ տարվա նոյեմբերից հետո ներկայացվել էին միայն 6-7 հաղորդումներ հանցագործության մասին պետական դավաճանության հանցակազմով, նաև ներկայացվել էր հաղորդում տարածքային ամբողջականության դեմ ուղղղված գործողությունների հիմքով և որևէ քրեական գործ չհարուցվեց դատախազությունը հրաժարվեց»,- ասաց Ղազինյանը։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովին, Ղազինյանը հիշեցրեց, որ իշխանությունն առաջ անցնելով ինքը փորձեց ստեղծել այդ հանձնաժողովը, որ պետք է ստեղծվեր ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ձևաչափով, սակայն 4-րդ ամիսն է, որ այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի արվում։
