Արթուր Դավթյանը խոստացել է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, եթե... Արթուր Ղազինյան (video)
«2020 թվականի նոյեմբերից հետո միայն 6-7 հաղորդում է ներկայացվել՝ պետական դավաճանության հանցակազմով, հաղորդումներ՝ իշխանության լիազորությունների վերազանցման, տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունների հիմքով, մինչդեռ որևէ քրեական գործ, ըստ էության, չի հարուցվել։ Դատախազությունը հրաժարվել է քրեական գործեր հարուցելուց։ Այդ հաղորդումները նրանք ձևական հիմքով, «Քրեական դատավարության օրենսգրքի» կանոնակարգումների, ընթացակարգային կոպտագույն խախտումներով ուղարկեցին և կցեցին ինչ-որ մի քրեական գործի, որը, երևի մեկ երրորդով էր առնչվում այն դրվագների հետ, որոնք ներկայացված էին նշված հաղորդումներում։ Մինչև այժմ իրավական տիրույթում որևէ առաջընթաց չկա՝ այս գործերի քննության առումով», - «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը․ հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկմանը հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
