«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրատվամիջոցներից մեկին հարցազրույց է տվել, որում անդրադարձել է 44օրյա պատերազմին ու դրա հետևանքներին։ Սամվել Բաբայանի՝ թե՛ այս, թե՛, ընդհանրապես, հետպատերազմական շրջանի հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացնում սպայակազմի և պատերազմին մասնակցած կամավորականների ու պահեստազորայինների շրջանում, որովհետև վերջինս Նիկոլ Փաշինյանին իրավիճակից «չոր» հանելու համար պարտությունը վերջիններիս վրա է բարդում։
Բաբայանը, օգտագործելով Փաշինյանի մեդիառեսուրսները, միանգամից արշավ է սկսել բանակի դեմ, որպեսզի ապահովագրի իր ձախողումները, փրկի Փաշինյանի դեմքը և պարտությունը գցի հայրենիքի պաշտպանության համար պատերազմ մեկնածների վրա։
Սա հանգեցրել է նրան, որ, «Փաստի» տեղեկություններով, Արցախում ավելի շատ են սկսել հիշել այն «քաջագործությունների» մասին, որոնց հեղինակը հենց Բաբայանն է եղել։ Զինվորականները կարծում են, որ, այսպես կոչված, «Լելե թեփեի» կամ, ինչպես Բաբայանն է սիրում ասել, «Քենդ Հորադիզի» օպերացիայի հեղինակը իրավունք չունի խոսել պատերազմի մասին, քանի որ նրա ու Փաշինյանի պատճառով հայկական զինուժի էլիտար գնդերը հարավում աննախադեպ կորուստներ են կրել»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը