Էրդողանի լուրից հետո՝ Փաշինյան-Հարությունյան հանդիպում. Ի՞նչ է պատրաստվում Արցախի գլխին նոյեմբերի 9-ին

Կարևոր են քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա տեսլականի վերաբերյալ, այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Մենք կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ, ինչպես նաև համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ, հայտնի սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ վերջնական և համապարփակ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը: Արայիկ Հարությունյանն իր հերթին շեշտել է՝ Արցախի քաղաքական լուծման ճանապարհից չեն շեղվել, և Արցախի ինքնորոշման իրավունքը, որպես գլխավոր քաղաքական լուծման ուղղություն, շարունակում են պահպանել, և միջազգային խաղացողները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է որպես միջնորդ լինել, և օրակարգում, Ղարաբաղյան խնդրի լուծման առումով, հիմքում դրված է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը:

Այսպես, Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ Ալիևը Փաշինյանի հետ քննարկում է ունեցել, ու դրանից 2 օր անց Փաշինյանը Երևանում ընդունում է Արցախի նախագահին: Պատերազմի ավարտից մեկ տարի անց բանակցային գործընթացը շարունակում է մնալ փակուղում։ Մինչ հայկական կողմը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները շեշտում են Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցային գործընթացը վերականգնելու և ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորմանը այդ ձևաչափում հասնելու անհրաժեշտությունը, պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել՝ հակամարտությունը վերջնականապես կարգավորված է: Ադրբեջանի նախագահը անգամ ՄԱԿ-ի ամբիոնից անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը կոչ արեց չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց անցյալում: Ադրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր», - հայտարարեց Իլհամ Ալիևը։

Գումարած, Թուրքիան ու Ադրբեջանը ամբողջ ուժով առաջ են տանում՝ «3+3» բանաձևով տարածաշրջանային համագործակցության բանաձևը, որը պարզ չի ինչի համար է: Առայժմ միայն պարզ է, որ դա թուրքական նախաձեռնություն է, որին աջակցում է նաև Ռուսաստանը:

Իսկ արդյունքում ստացվում է, որ հայկական կողմի նախընտրած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակման վրա «սև ամպեր» են կուտակված:
Այս մթնոլորտում կարո՞ղ է կայանալ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում... Հնարավոր է, եթե Մոսկվան-Անկարա մակարդակում կայանա համաձայնություն, որպեսզի կրկին արգելափակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հնարավորությունը:

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը մեկնաբանեց «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկությունը, թե Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում սպասվում է Փաշինյան-Ալիև-Պուտին հնարավոր հանդիպում, որի ընթացքում կողմերը եռակողմ հայտարարություններ կստորագրեն։ Պեսկովը ռուսական պետական լրատվական գործակալությանն ասել էր, որ եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա ռուսական կողմն այդ մասին ժամանակին կտեղեկացնի։

«ՌԻԱ Նովոստի»-ն հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը հրապարակել էր՝ հղում անելով իր սեփական աղբյուրին։ Մինչդեռ ավելի վաղ «Ալիք մեդիա»-ն էր գրել, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Հայաստանյան լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, ստորագրելու են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ:
«Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին այսօր, ոչ պատահական կերպով, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը», - հայտնեց լրատվամիջոցը՝ հավելելով, որ երկրորդ փաստաթուղթն էլ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն է վերաբերվում։ Նշվում էր նաև, որ այդ փաստաթղթի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանցի փոխվարչապետերի վերջին հանդիպմանը։ «Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետերի մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին», - նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մի քանի շաբաթ առաջ Մոսկվայում Փաշինյանը հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ, հետո այդ հանդիպումը արդյունավետ էր որակել՝ առանց այլ մանրամասների։ Թե Փաշինյանն ու Պուտինը հոկտեմբերի 12-ին ինչ պայմանավորվածություններ էին ձեռքբերել, պաշտոնապես այդպես էլ չասվեց։

Հստակ չէ, թե նոյեմբերի 9-ին ինչ-որ նոր հանդիպում կամ, փաստաթղթի ստորագրում նախատեսվում է, թե ոչ: Բայց մի բան պարզ է, ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքի վերսկսում Մոսկվայում, Անկարայում և Բաքվում չեն ուզում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2935 անգամ
Լրահոս
Տեր Օշինը ճիշտ է ասել, քիչ ա ասել. Արամ Գևորգյանը Ռուբինյանին հիշեցնում է Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն. Ռոմի՛կ Մխիթարյան, սա ձեր կառավարման պատկերն է. Արթուր Չախոյան Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու մասին Զելենսկիի հայտարարությանը Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը Դատի տալու մեծ սիրահարը  «Առաջարկ Հայաստանին» հարթակը ծրագիր է ապագայի համար, Հայաստանի բարգավաճման համար. Իվետա Տոնոյան Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն պետք է հանցավորության դեմ պայքարել․ Վարդանյան Կանադան Ուկրաինային 220 մլն դոլար և 400 զրահամեքենա կտրամադրի Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել, վիրավոր կա ՆԳՆ-ից հաստատում են․ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվում Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am