Նախարարը՝ դատախազի ու նրա տեղակալների 90-120 տոկոսի չափով հավելավճար ստանալու մասին (video)
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր պարզաբանեց, թե ինչու են ցանկանում մեծ չափով բարձրացնել ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների աշխատավարձերը:
Նա հայտարարեց, թե այնպես չէ, որ Արդարադատության նախարությունը շատ անհանգստացած է կոնկրետ որևէ մեկ կամ մի քանի պաշտոնյայի աշխատավարձը բարձրացնելու հանգամանքով:
«Տրամաբանությունը եղել է հետևյալը. մենք իրականացնում ենք հակակոռուպցիոն ընդհանուր համակարգի բարեփոխման և ռազմավարության իրագործում: Այսինքն՝ նախարարությունը, բացի իր գործառույթներից, նաև անհանգստացած է և կազմակերպում է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը, հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը», - ասաց նա:
Նախարարի խոսքով՝ Հակակառուպցիոն դատարանում և Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատավարձերն ավելի բարձր են, քան՝ այն ստորաբաժանումում Դատախազության, որը դատարանի և կոմիտեի միջև միջին օղակն է:
