Սամվել Բաբայանը բացահայտում է բարդակը

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը որոշել է վերջնականապես խաչ քաշել իր հերոսական անցյալի վրա եւ դառնալ հայրենադավների կամ ինչպես ինքը կասեր՝ դավադիրների պաշտպան: Իհարկե, դժվար է հասկանալ հասկանալ պատճառը հանուն որի Բաբայանը ստանձնել է Փաշինյանի ու նրա իշխանության պաշտպանությունը, բայց մի բան ակնհայտ է, որ այս մարդը պատրաստ է հերքել բոլորին, անգամ հերքել սեփական մտքերը, հակասել նախկին հայտարարություններին, միայն թե դիմացինին համոզի , որ Փաշինյանն ու իր իշխանությունն անմեղ են: Թեեւ չի բացառվում, որ Սամվել Բաբայանն ընդամենը նպատակ է հետապնդում սրբագրել 44-օրյա պատերազմի իր բունկերյան կյանքը, որն անցկացրել է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ու մարտավարական շտաբում կատարել է դավադիրների հրահանգները, մասնակիցը դարձել ռազմական օպերացիաներին, որոնք կործանարար հետեւանք ունեցան Արցախի համար:
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ օրինակ ասել է՝ «ոչ մեկը, ոչ մեկին չի դավաճանել՝ չեն կարողացել կառավարել…»:
Սա ասում է մի մարդ, որը պատերազմի ավարտից մեկ օր անց հրաժարվեց Արցախի հերոսի իր կոչումից ՝ հայտարարելով, որ Արցախի եւ Հայաստանի ղեկավարները դավադիր որոշում են կայացրել.  «Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում’ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ։ Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների’ հայտարարում եմ, որ – հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, – դադարեցնում եմ իմ’ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները»,-հայտարարել է Բաբայանը: Թե ինչպես կամ ինչու դավադիրները դարձան Բաբայանի սիրելիները , դժվար չէ կռահել, Բաբայանը ոչ առաջին, եւ ոչ էլ վերջին պատեհապաշտն է, որը նայում է նժարի ծանրությանը ու շարժվում դրան համահունչ: Նոյեմբերի 1-ին, երբ հանրային ցասման պիկը գագաթնակետին էր, այս մարդն իրերը կոչում էր իրենց անուններով, իսկ երբ վտանգն անցել է, կարող է իրեն հերքելով ամրապնդել սեփական տեղը իշխանության տաքուկ տանիքի տակ: Անդրադառնալով Արծրուն Հովհաննիսյանի այն պնդումներին, որ եղել են տակտիկական նահանջներ, Բաբայանը հայտարարել է. 
«Որևիցե տակտիկական նահանջ չի եղել: Ես տեղյակ չեմ նման տակտիկական նահանջներից, և ինչ են հայտարարել: Դա իրենց խնդիրն է: Ես ինչքանով տեղյակ եմ, իսկ ես քիչ չեմ եղել տեղյակ, տակտիկական նահանջ չի եղել»:

Իշխանության սազանդարների միմյանց հակասող այս պնդումներն ինքնին խոսում է այն բարդակի ու կեղծիքի մասին, որը եղել է պատերազմի օրերին : Բաբայանի հաջորդ ուշագրավ պնդումն այն է, թե մոտակա մի քանի տարիներին Նախիջևանին կապող ճանապարհ ևս չի լինելու. «Հայաստանը Նախիջևան գնացող ճանապարհը էսօր էլ բացում ա, Հայաստանը պրոբլեմ չունի, իրենք հատուկ ուզում են Մեղրիով ճանապարհ կառուցեն, կոմունիկացիա բացել՝ չի նշանակում, ինքը քեզ թելադրում է իր տարածքում քեզ համար ճանապարհ կառուցել: Ես դա անհավանական եմ համարում: Ադրբեջանը պատճառ է ման գալիս, որ այդ ճանապարհը հայերը չեն սարքում, մենք ճանապարհները չենք բացում»,- նշել է նա: Սամվել Բաբայանի խոսքով` նույնիսկ բացվելու դեպքում Հայաստանի անվտանգությանը վտանգ չի սպառնում, վտանգը ուժեղ բանակ չունենալն է: Չի կարելի չհամաձայնել հատկապես վերջին պնդման հետ, սակայն միգուցե Բաբայանն ընդունի, որ Հայաստանի գլխին այդ վտանգը կախվել է նաեւ իր ձեռամբ, երբ նախկինների դեմ քարոզչական հաղթաթուղթ կիրառելու նպատակով նա բանակի լավագույն կորպուսը ոչնչացրեց Լելե-Թեփե հայտնի բարձունքի օպերացիայի ժամանակ: Ինչ վերաբերում է ապաշրջափակման վտանգավորությանը, ապա ճանապարհները դեռեւս չբացված ՝ հիմա էլ ադրբեջանցիները սահմանից անասուն ու մարդ են առեւանգում, էլ ուր մնաց մուտք գործեն մեր երկրի տարածք:
Բաբայանն ասում է նաեւ՝ վստահ եղեք` պատերազմի վտանգ չկա, մոտակա 4 տարին: Սա միակ հարցն է, որ չի ստում, քանզի պատերազմի կարիք էլ չկա, իր քաղաքական կուռքը առանց դիմադրության թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնում է այն, ինչ ցանկանում են, այս մարդը անգամ չի էլ թաքցնում դա եւ հայտարարել է, որ Սեւ լճի 30 տոկոսի համար ինքը չի պատրաստվում պատերազմ հայտարարել:
Բաբայանի ամենաաբսուրդ հայտարարությունն, այդուհանդերձ, հետեւյալն է.«21 տարի թալանածները հիմա մեղադրում են ինձ: Ես չեմ ընկալում` ի՞նչ են ասում, ես ամեն ինչ արել եմ, որ ինչ-որ մի բան փոխվի այդ 3 ամսում: Պատերազմի ժամանակ չեն վստահել ինձ, որ ես ղեկավարեմ բանակը, իմ ասած 3 առաջարկներից որը կատարեին, հաղթանակը մերն էր լինելու, ոչ մեկը չեն արել»: Մարդ, որը եղել է Արցախի ՊԲ հրամանատարը՝ փաստացի բանակը կառուցողներից, կամ գուցե քանդողներից մեկը, անամոթաբար սլաքներն ուղղում է նախկինների կողմը, այն դեպքում, երբ Փաշինյանը երեք տարում կարող էր իրականացնել իր ասածները:

Անի Սահակյան

դիտվել է 4438 անգամ
Լրահոս
Ո՞վ եք արա՛, Նիկոլն ու Աննան այսօր չե՛ն կարող Ջերմուկում հանգիստ քայլել․ Անաստաս Իսրայելյան (video) Քննչական խումբը դատարան է ներկայացրել Տիգրան Ուլուբաբյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն Արտակարգ․ Գորիսում արձանագրվել է թունավորման 17 դեպք Քոբուլեթիում հայ երիտասարդ է խեղդվել. նշանածին հաջողվել է փրկվել Եվրոպական առաջնորդներն այսօր Հայաստանի հանդեպ ավելի զզվելի են, քան Թրամփն ու Պուտինը միասին․ Աշոտյան (video) Վերջին 5 տարիներին մենք ունեինք «Զանգեզուրի միջանցքը» ռազմական ճանապարհով վերցնելու հնարավորություն Ունեմ սրտի առիթմիա, նյարդային խանգարումներ․ Ռուբեն Հակոբյանը՝ դատավորին (video) Կառավարությունն իմիտացիա է ստեղծում, թե ընդունում է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը. Ղազինյան Լավ ա տեսախցիկները չեք ջարդում, մեր գլուխներն էլ հետը. Գառնիկ Դանիելյանը բարկացավ (video) Եթե Պուտինը չդադարեցնի պատերազմը, տնտեսական պատերազմ կսկսենք․ Թրամփ Մեր դաշնակիցներին մղում ենք դաշինքների՝ մեր թշնամիների հետ․ Արա Պողոսյան Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները դադարել են #ՀԻՄԱ․ Առավոտ 7։30 Նիկոլն իր ժողովրդին հանել, գցել էր փողոց․ Արա Վարդանյան (video) Պուտինը և Էրդողանը կարող են հանդիպել Չինաստանում Թալանել են «Կասադել» խանութը. գողացել են չհրկիզվող պահարանը, որում եղել է խոշոր չափի գումար Մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի գործով դատական նիստը Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի առաջատարն է՝ ավելի քան 22% մասնաբաժնով Դեղեր եմ խմել, եկել եմ․ Ռուբեն Հակոբյանը՝ դատարանում (video) Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե խախտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները. Ալիև Եթե մենք մեր ժողովրդին ճանաչեինք, իշխանափոխության չէինք հասցնի․ Արմեն Աշոտյան (video) Ռոմանոս Պետրոսյանը գլխատել է ՀԷՑ-ը՝ լցնելով այնտեղ պարտված ՔՊ ականների․ Ղազինյան (video) Ավելի լավ է՝ հրապարակված ձայնագրությունը պոռնո լիներ, քան այն՝ ինչ մենք լսեցինք․ Արմեն Աշոտյան (video) 1 ժամ անգամ Ռուբեն Հակոբյանը չպետք է գտնվի այդ անմարդկային բանտախցում․․․ Զարուհի Փոստանջյան (video) #ՀԻՄԱ․ Ասեմ՝ Նիկոլից ազատվելուց հետո կետ առ կետ ոնց է լինելու․ Արմեն Աշոտյան (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանն էլ հարց չի տալու Փաշինյանին․ սա վերջին օրերն են նրա․ Արդարադատության գեներալ-մայոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am