Գնել Սանոսյանի պնդմամբ՝ ցավալի փոփոխությունների գնով էլ պետք է սահմանները հստակեցնել (video)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի հերքում՝ այո, Հայաստանի վիճակը ցավոտ է։
«Բայց սա է մեր իրականությունը, մենք հայտնվել ենք այս իրականության մեջ ու այս իրականության մեջ կարևոր մասնաբաժին ունի խաղաղ ապրելը, ոտքի կանգնելը, տնտեսությունը, բանակը և այլն, ու դրա մեջ կարևոր դերակատարում ունի մեր սահմանների հստակեցումը, որպեսզի անընդհատ մենք սահմանային վեճ չունենանք», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սանոսյանը։
Նա, այնուամենայնիվ, նշեց, թե «ցավոտ» երևույթից պետք չի վախենալ ու խուսափել։
«Նույնիսկ, եթե մեկ-երկու տեղով էլ կարող է ինչ-որ ցավոտ բան լինել, ավելի լավ է այդ ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, քան անընդհատ ամեն օր ինչ-որ միջադեպեր ունենալ», - ասաց նախարարը։
Նա նշեց՝ պետք է հստակեցնել սահմանները ու զարգանալ այն սահմանների մեջ, որն ունենք։
