Եթե ոչ Քոչարյանը, ապա ո՞վ․․․

«Politik.am»-ը գրում է. «Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, հատկապես ընդդիմադիր ամբողջ դաշտը հայտնվել է քաղաքական մեծ փոսում։ Հետաքրքիր է, որ ընդդիմադիր մի շարք ուժեր ոչ թե փորձում են համախմբվել և միասնական դուրս գալ փոսից ու նաև երկիրը հանել դժվարին այս իրավիճակից, այլ ավելի են դժվարացնում ընդդիմության համախմբումը։ Այս մասին գրում է politik.am-ը:

Հետաքրիր է, որ ընդդիմադիր տարբեր խմբեր իրենց հիմնական թիրախ այս պահին համարում են ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ վերջին ընտրություններում ամենամեծ վստահության քվե ստացած ընդդիմադիր առաջնորդին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Երկրորդ նախագահն ու իր թիմը իհարկե իրենց սխալներն ունեն, որոնց մասին կարելի է և պետք է խոսել, բայց անտրամաբանական են այն առաջարկները, ըստ որոնց Ռոբերտ Քոչարյանը պետք է հրաժարվի իր քաղաքական պլաններից ու որ ամենակարևորն է, իր ունեցած բոլոր հնարավորությունները պետք է հանձնի ընդդիմադիր առավել փոքր ուժերին, որպեսզի հնարավոր լինի հաղթել Նիկոլ Փաշինյանին։

Նման առաջարկների հեղինակները մի բան հաշվի չեն առնում, որ նույնիսկ իշխանությունների կողմից գործադրված մեդիատեռորից հետո, հանրության գրեթե 22 տոկոսը կարծել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է փոխարինի հենց Ռոբերտ Քոչարյանը։ Այս պահին չկա մեկ այլ քաղաքական գործիչ, որ հանրության կողմից ստացած լինի գոնե 23 տոկոս վստահության քվե, որպեսզի Քոչարյանին արված դաշտը թողնելու առաջարկը տրամաբանական լինի։

Ռոբերտ Քոչարյանն այս պահին ամենամեծ աջակցությունն ունեցող ընդդիմադիր առաջնորդն է ու տրամաբանական է, որ համախմբումը իր շուրջ պետք է լինի։ Ու երբ այս ֆոնին հնչում են առաջարկներ Քոչարյանին թողնել քաղաքական պայքարը` տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանը պետք է իշխանությունը սահուն հանձներ ընդդիմադիր այլ առաջնորդի, իսկ Քոչարյանը իր քաղաքական կապիտալով մեջտեղ գալով գործընթաց է խափանում ու դրա համար պետք է դուրս գա, որպեսզի ամեն բան իր տեղն ընկնի։

Իսկ, եթե չկա նման ծրագիր ու քաղաքական այդ ուժերը վստահ են, որ Քոչարյանի խաղի մեջ մտնելը օգնում է Փաշինյանին, ապա ինչն էր խանգարում իրենց մասնակցել նախորդ ընտրություններին ու իրենց պատկերացրած առաջնորդի հետ հավաքել 30-40 գուցե նաև 50 տոկոս քվե, որը նրանց հնարավորություն կտար դաշտից դուրս թողնել, թե Քոչարյանին, թե Փաշինյանին։ Ընդ որում հիմա էլ այդ ընդդիմադիր առաջնորդներն ու ուժերը շանս ունեն քաղաքական պրոցեսների ղեկը իրենց ձեռքը վերցնելու՝ կարող են տասնյակ հազարների հանել փողոց ու ցույց տալ, որ անգամ ընտրությունների չմասնակցելով իրենք ունեն վստահության մեծ բազա»։

դիտվել է 724 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am