«Դա միֆ է». Լևոն Մկրտչյան

Կրթության ոլորտին անցած տարի հատկացվել է 122.4 մլրդ դրամ, որը կատարողականի 97.3%-ն է,ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` գոհունակություն հայտնելով, որ Ֆինանսների նախարարությունն իրենց ֆինանսավորումը նորմալ ապահովում է: «2016թ. փորձ է արվել կրթական համակարգը մեկ ամբողջական ծրագրի բերել, անցնում ենք միասնական կրթակարգի:Հաստատվել է որակավորումների ազգային շրջանակը, որը հնարավորություն է տալիս կրթությունը դիտարկել 1 միավոր` մանկապարտեզից մինչև բուհ»,- ասաց նախարարը: Հանրակրթության շրջանում կրթության որակն ավելի լավն է, քան բարձրագույն կրթության ոլորտում, սակայն դպրոցներում ներդրված կառավարման խորհուրդներն իրենց չեն արդարացրել, և դպրոցին պետք է հանգիստ թողնել, որ այն զբաղվի կրթության և քաղաքացի դաստիարակելու խնդիրներով,ասաց նա: Լ.Մկրտչյանի խոսքով` պետք է հասկանալ կրթության համակարգի տեսլականը, գալ ընդհանուր խնդիրներից, ապա նոր անցնել առարկայական չափորոշիչների: Նախարարն անդրադարձավ դպրոցներում ուսումնական ծրագրի ծանրաբեռնվածությանը` նշելով, որ, եթե եվրոպացի երեխան շաբաթական 14-16 առարկա է անցնում, ապա մեզ մոտ` 20-22: «Փորձեցինք ընդհանուր կրթական համակարգը բերել մեկ ամբողջական ձևաչափի: Ունենք արդեն ամփոփիչ արդյունքներ, բայց աշխատանքները պետք է  շարունակվեն 2017-2018 թվականների ընթացքում»,- ասաց նախարարը: Ըստ Մկրտչյանի՝ բարձրագույն կրթության չափորոշիչները մտահոգիչ են: «Դա միֆ է: ՀՀ-ի բնակչության, ըստ պաշտոնական տվյալների, 35 % կազմող սոցիալապես անապահով խավի ընդամենը 5 %-ն է ներկայացված բարձրագույն կրթության համակարգում: Հայաստանում բնակչությունը ներգրավված է բարձրագույն կրթությունում 51 %-ով, եվրոպական ստանդարտը 60-65 % է»: Նախարարը նշեց, որ անցած տարվա շրջանավարտ ուսանողների մոտ 70 տոկոսը հումանիտար բակալավրիատ են ավարտել, և սա շատ մտահոգիչ է: Եթե այսպես շարունակվի, ըստ Մկրտչյանի, ՀՀ-ն կդադարի դառնալ գիտական տարածք և կդառնա սպասարկող տարածք: «Սա վտանգ է, և պետք է այս խնդիրը լուծել: Ինչի համար, օրինակ, մեր դոնոր ընկերությունների ջանքերն են նաև ներդրվում՝ ստեղծել բարձրագույն որակի փոքր հետազոտական և գիտությանն ուղղված ուսումնական համակարգ»,- ասաց նա: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը նախարարին ասաց, որ դպրոցներում ճիշտ դասագրքեր ունենալու խնդիր կա:Ի՞նչ տրամաբանությամբ պետք է ընտրվեն դասագիրք գրողները, որպեսզի դրանք արդյունավետ և որակյալ լինեն,հետաքրքրվեց նա: Նախարարը պատասխանեց, որ դասագրքերի որակի բարելավման համար նախատեսում են հայկական բուհերում ունենալ ծրագիր, որը կպատրաստի դասագիրք գրողներ: «Այս խնդիրը երկու եղանակով կարող է լուծվել: Հիմա դասագիրք գրելու համար ուզում ենք մասնագետներ ունենալ, այսինքն՝ համալսարանում դնենք մաստեր-ծրագիր՝ ինչպես գրել դասագիրք: Երկրորդ՝ եվրոպական դասագրքերն ադապտացնենք և փորձենք ներմուծել այստեղ»,- ասաց նա: Մկրտչյանն ընդգծեց, որ «Արարատյան բակալավրիատի» ծրագրով նման գրքեր կան, բայց դրանք տեղայնացնելու խնդիր կա, ինչպես նաև անհրաժեշտ է վերապատրաստել ուսուցիչներին, որպեսզի նրանք կարողանան դասավանդել դրանցով: Ռուզաննա Մուրադյանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից հետքրքրվեց, թե առարկայական չափորոշիչների փոփոխմանն ուղղված ինչ է արվել: Նա նաև հարցրեց, թե անհրաժեշտություն տեսնո՞ւմ է ունենալ ազգային կրթակարգ, որը նախկինում ունեցել են, սակայն «Հանրակրթության մասին» օրենքով միայն որոշ դրույթներ մտան օրենքի մեջ: Պատգամավորը նշեց նաև, որ մանկավարժները ուսուցչի թափուր տեղի ատեստավորման հարցեր են բարձրացնում,  և հետաքրքրվեց, թե անհրաժեշտություն չկա՞ կարգը փոխելու և համապատասխանեցնելու արդի չափանիշներին: Պատգամավորը հարցրեց 2,8 մլրդ արտադպրոցական ծախսերի մասին և փաստեց՝ նշված է` 1 ,9%-ով աճել է, ինչի՞ հիման վրա: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ չափորոշիչների փոփոխությունը նախատեսվել էր Համաշխարհային բանկի օգնությամբ. ավագ դպրոցի կրթակարգի անցումին զուգահեռ` պետք է անցնեին նաև առարկայական չափորոշիչների փոփոխմանը: «Բայց տեսանք, որ հնարավոր չէ առաձին սեգմենտ անել և հետո անցնել մեխանիկականի, այսինքն՝ չհասկանալով կրթական համակարգի ուղղությունները, դժվար է առարկայական չափորոշիչներ մուտք անել»,- ասաց նախարարը և նշեց, որ հենց դրա համար էլ կանգնեցրել են գործընթացը, որ անցնեն ազգային կրթակարգին:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Եվրամիությունը պահանջում է, որ Վրաստանը լիովին դադարեցնի Ռուսաստանի հետ տրանսպորտային կապերը Թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է Իրավունք չունենք Իրանի հետ թշնամանալու․TRIPP-ի ծրագիրը գիտե՞ք՝ ինչպես են գծել․ Քոչարյանը մանրամասնեց (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով Հաղթանակ թաղամասում մեքենան կայանելու շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը Սյունիքը հանձնում է․ ինչի՞ դիմաց․ գնդապետ Վոլոդյա Հովհաննսիսյան (video) «Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am