«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գյումրեցիներն այն համոզմանն են, որ «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցության հուշագիր ստորագրելով, գնացել ու «նախրի մեջ էշի ճակատն է պաչել»: Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են՝ ՔՊ-ն շանտաժի միջոցով է հասել ցանկալի հուշագրին: Տեղեկությունը մեզ հետ զրույցում նաեւ քաղաքագետ Գագիկ Համբարյանը հաստատեց:
«Բալասանյան» դաշինքն այնքան ձայն էր ստացել, որ կարող էր «Զարթոնքի» հետ կոալիցիա կազմել ու ապահովել անհրաժեշտ 18 ձայնը: Եթե անգամ չէր ցանկանում «Զարթոնքի» հետ համագործակցել, ապա կարող էր Մեսրոպ Առաքելյանի ու Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիր» կուսակցության հետ համագործակցել:
Բայց եթե ուշադիր էիք՝ քաղաքապետի ընտրություններից 2-3 օր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալին ու քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետին: «Ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ վերոնշյալ ձերբակալությունները բնավ էլ պատահական չեն եղել, ու իշխանություններն այդկերպ Սամվել Բալասանյանին եւ որդուն հասկացրել են՝ ճնշումներն ու ձերբակալությունները կարող են շարունակական լինել»,- նշեց մեր զրուցակիցը:
Ստացվում է՝ Փաշինյանի իշխանությունը Գյումրիում նեղն է գցել քանիցս ճամբարափոխ եղած Սամվել Բալասանյանին ու ստիպել շարժվել սեփական օրակարգով: Ի դեպ, իշխանությունները ոչ միայն Գյումրիում, այլ նաեւ ՀՀ բոլոր համայնքներում են ուզում սեփական թեկնածուին համայնքապետ կարգել եւ դա անում են հնարավոր ու անհնարին բոլոր մեթոդներով՝ շողոքորթելուց մինչեւ ահաբեկում»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը