Հրապարակը գրում է. Անհայտ պատճառներով Մեղրիում ավագանու նիստ չի հրավիրվում, որի ժամանակ պետք է ընտրվի համայնքի ղեկավար: Հիշեցնենք, որ այստեղ էլ մասնակից ուժերից ոչ մեկը մեծամասնություն չունի, եւ կոալիցիայի միջոցով է ձեւավորվելու իշխանություն: Առաջին տեղում Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունն է՝ մեղրեցի Բագրատ Զաքարյանի գլխավորությամբ: Երկրորդը ՔՊ-ն է, «Ապրելու երկիր» կուսակցությունը նույնպես հաղթահարել է շեմը:
Համաձայն օրենսդրության, ավագանու լիազորությունները դադարելուց առաջ պետք է ընտրություններ կայանային, բայց օրենքի պահանջն իշխանությունը խախտեց, եւ ՔՊ-ական յուրայինին համայնքապետի ժՊ նշանակեցին: Այսինքն` օրենք ասվածն այս համայնքում վաղուց չի աշխատում, մինչդեռ համայնքի շահը ենթադրում է, որ հնարավորինս արագ նոր ավագանի ձեւավորվի, քաղաքապետ ընտրվի, եւ անցնեն համայնքային խնդիրների լուծմանը:
Թե ինչու համայնքապետի ԺՊ-ն, որն օժտված է այդ լիազորություններով, նիստ չի հրավիրում, չկարողացանք պարզել․ Արարատ Թումանյանը չպատասխանեց մեր զանգերին, չպատասխանեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը: Ակնհայտ է, որ Մեղրիում էլ է իշխանությունն ուզում «Գյումրի» օպերացիան իրականացնել` ընտրված ուժից խլելով հաղթանակը:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը