ԱԱԾ-ի ֆինանսավորման թռիչքը․ Նիկոլ Փաշինյանի խորհրդավոր սպասելիքը

 

2022 թվականի պետբյուջեի նախագծով Ազգային անվտանգության ծառայությանը տրմադրվող պետական ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել 22.85 տոկոսով: ԱԱԾ-ն 2022 թվականին պետք է իրականացնի 2 ծրագիր՝ պետական պահպանության ապահովումը և ազգային անվտանգությունը, և 11 միջոցառում, որոնք չեն հրապարակվում։
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է, որ ընդհանուր առմամբ
Ազգային ժոցղովին առաջարկվել է ԱԱԾ-ին 2022 թվականի համար հատկացնել 42 մլրդ 669 մլն դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին ԱԱԾ պետական ֆինանսավորումը կազմել է 34 մլրդ 733 մլն դրամ։
Ոչ այդչաձ շեշտակի, սակայն կավելանա նաև Ոստիկանության ֆինանսավորումը։
Ոստիկանությունում և ԱԱԾ-ում 2022-ի բյուջեով նախատեսված ներդրումները և իրականացվող ծրագրերը ներկայացնելիս՝ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ ոստիկանությունում 2022 թվականին նախատեսվում է իրականացնել 2 ծրագիր, որոնց շրջանակում՝ 11 միջոցառում։ Ծրագրերը կրթական ծառայությունների և ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակմանն են վերաբերվում։ 2022 թ վականին ոստիկանության համար նախատեսված է 66 մլրդ 585,6 մլն դրամ ներդրում, որը 3 տոկոսով ավելի է 2021 թվականի հատկացումից։ Ավելացումը այս տարվա համեմատ կկազմի մոտ 2 մլրդ դրամ: Պետական ֆինանսավորման զգալի մասը՝ շուրջ 75 տոկոսը նախատեսված է համակարգի աշխատողների վարձատրության ՝աշխատավարձերի և պարգևավճարների համար։
Հաջորդ տարի ԱԻ նախարարությունում նախատեսվում է իրականացնել 6 ծրագիր, որոնց շրջանակում՝ 9 միջոցառումներ: Տեխնիկական անվտանգության կանոնակարգման, արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացման, սեյսմիկ պաշտպանության, փրկարարական ծառայությունների, ռազմավարական նշանակության պաշարների կառավարման և արտակարգ իրավիճակների պետական բնագավառի պետական քաղաքականության մշակման նպատակով 2022-ի բյուջետային նախագծում Արտակարգ իրավիճակների նախարարության համար նախատեսվել է 13 մլրդ 975,8 մլն : Համեմատության համար նշենք, որ ԱԻՆ 2021 թվականի ճշտված բյուջեի գումարը կազմել է 14 միլիարդ 216,7 միլիոն դրամ։ Այսինքն՝ ի տարբերություն ԱԱԾ-ի և ոստիկանության, հատուկ նշանակության այս համակարգի պետական հատկացումները գալիք տարի կնվազեն։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ոլորտի ֆինանսավորման որոշակի կրճատումը կապված է նորմատիվ համապատասխանության ներդրման քայլերի հետ։ «Նախկինում հայտարարված վեց ծրագրերի շրջանակներում իրականացվելիք ծախսերը հիմնականում կապված են տեխնիկական միջոցառումների կարգավորման, նախարարության արագ արձագանքման հնարավորությունների զարգացման, սեյսմիկ անվտանգության պատշաճ ապահովման, ռազմավարական պաշարների կառավարման եւ արտակարգ իրավիճակների ոլորտում պետական քաղաքականության մշակման հետ։ Իրականում, կարելի է ասել, որ բյուջեն մնացել է անփոփոխ», - պարզաբանել Է նախարարը:
Ըստ էության հատուկ նշանակության համակարգերից ամենաշեշտակին ավելացել են Ազգային Անվտանգության համակարգի հատկացումները։
Նման ավելացման կարևորությունը, իհարկե, ճիշտ չէ քննարկել։ Կասկածից դուրս է, որ անվտանգության խնդիրն առաջին տեղում է։ Սակայն դժվար է ընկալել, թե ԱԱԾ-ն որքանով է ի զորու կատարել ազգային և պետական անվտանգության պահպանումը, քանի դեռ պետական սահմաններին, անցյալ տարվա պատերազմից շուրջ մեկ տարի անց անգամ պատշաճ սահմանային դիրքեր չկան։ Թե ինչ սպասելիք ունի ԱԱԾ-ից Նիկոլ Փաշինյանը, դժվար է ասել։ Սակայն պատերազմական իրավիճակում հնարավոր դավաճանության վարկածը, որն հետևողականորեն առաջ էր տանում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե ջրվում է և հենց այստեղ է, որ օրվա իշխանությունը ԱԱԾ-ից ակնկալիքներ ու սպասումներ ունի։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2007 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am