Զենքս ու Արցախն եմ կարոտել․ Դավթաշեն գյուղում բացվեց 44-օրյա պատերազմի 5 հերոսների հիշատակին նվիրված հուշաքար (video)

Դավթաշեն գյուղում տեղադրվեց ու բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշաքար ու այգի: Գյուղն այս պատերազմում 5 զոհ է տվել, նրանցից յուրաքանչյորը մեկնել է ռազմի դաշտ՝ անձնուրաց պայքարելու հանուն հայրենիքի:
Հարություն Հարությունյանի մոր՝ տիկին Աննայի խոսքով Հարութը ընկերասեր, ազնիվ ու ամենակարևորը հայրենասեր տղա էր. «Հարութն իմ ընկերն էր: Հարութս միշտ ասում էր՝ իսկական տղան պիտի հենց Արցախում ծառայի: Չապից ավել հայրենասեր էր, որն արտահայտվում էր իր երգերում: Սեպտեմբերի 26-ին ընկերուհու հետ եկան մեր տուն։ Այդ օրը շատ ուրախ էր, իրենց ապագա հարսանիքի մասին էինք խոսում: Հիշեց բանակային իր տարիները: Միշտ ասում էր՝ «Մամ, զենքս ու Արցախն եմ շատ կարոտել»»:
Հարութը ռազմաճակատ մեկնեց պատերազմի առաջին օրը. «Հենց լսեց, որ Արցախում պատերազմ է սկսվել, տեղից վեր թռավ ու ասաց՝ ես գնում եմ: Որոշեց ու գնաց․ սեպտեմբերի 28-ի առավոտյան արդեն Ասկերանում էր»:
Հարությունը ռազմի դաշտում ընկավ հոկտեմբերի 8-ին. «17:14 րոպե Հարութից զանգ ստացա, բավականին երկար խոսեց, բոլորից հարցրեց ու զանգերը լռեցին... Զանգից հետո դեպքը պատահեց»:
Нет описания.
Հրայր Հարությունյանը, չնայած երիտասարդ տարիքին (խմբ. 23 տարեկանը դեռ չէր լռացել, երբ մեկնեց 44 օրյա պատերազմին:)՝ մասնակցել է երկու պատերազմի՝ 2016 թվականի քառօրյա պատերազմին ու 2020թ.-ի 44-օրյա պատերազմին. «Իմ տղան շատ խիզախ, համարձակ ու հայրենասեր տղա է: (Խմբ. Մայրը որդու մասին անցյալով չի խոսում): Քառօրյա պատերազմում տղաս Թալիշում է ծառայել, եղել է սերժանտ, եղել է դիրքի ավագ:
44-օրյա պատերազմում իր մեջ նորից խոսեց հայրենասիրությունը։ Անընդհատ ասում էր՝ ես պիտի գնամ, ես թուրքից պիտի վրեժս առնեմ: Ես դեմ էի, ասում էի՝ բալես, դու քո գործն արդեն արել ես, էս երկրորդ պատերազմը մի գնա:Բարկացավ, ասեց՝ մամ, տենց բան չասես, իմ 18 տարեկան ախպերները սահմանին կանգնած են, ես իրանց կողքին պիտի լինեմ»,-հուզմունքը խեղդելով պատմում է տիկին Սոֆիկը:
Հրայրը շատ երազանքներ ուներ, որոնք այդպես էլ կիսատ մնացին: Հայրենասեր տղան այդպես էլ չհասցրեց իր երազանքների տունը կառուցել ու ընտանիք կազմել:
Համեստ ու ընկերասեր Հրայրն ընկավ հոկտեմբերի 19-ին՝ Ջրականում:

Нет описания.

Գրիգորյան Նարեկը երկու դուստր ուներ, բայց անգամ դուստրերը պատերազմի օրերին չկանգնեցրին Նարեկին. «Նարեկը ընկերասեր, կենսուրախ տղա էր: Պատերազմին մեկնեց Ջաբրայիլ: 29 տարեկանում կիսատ մնացին նրա նպատակները: Վերջին անգամ որդուս հետ խոսեցի հոկտեմբերի 17-ին․ բարձր տրամադրություն ուներ, ասաց՝ մամ, մի զանգի, ես քեզ կզանգեմ ու այդպես էլ էլ չզանգեց»,-պատմում է մայրը:

Նարեկը համոզված էր, որ հաղթանակած վերադառնալու է տուն, բայց չարաբաստիկ պատերազմը կանգնեցրեց Նարեկի կյանքի ընթացքը:



44-օրյա պատերազմում նահատակված Վրեժ Կիրակոսյանի որդին՝ Մաքսը ծնվել է Վրեժի հուղարկավորության օրը: Վրեժի մոր՝ տիկին Էլյանորայի խոսքով՝ որդու կիսատ թողած
գործերը ի կատար է ածելու ու շարունակելու է Մաքսը. «Վրեժն ասում էր՝ թուրքի ԱԹՍ-ից պիտի վախենա՞մ: Չէր վախենում, բայց ընկավ հենց ԱԹՍ-ի հարվածից՝ նոյեմբերի 8-ին՝ պատերազմի ավարտի նախօրեին: Վրեժը դասակի հրամանատար էր: Վրեժս ռազմաճակատ մեկնեց հոկտեմբերի 26-ին՝ հոր 50-ամյակին մասնակցեց ու մեկնեց: Մեկնեց ռազմաճակատ, որովհետև հրամանատարների պակաս ունեինք: Վրեժը ոչ ոքի չլսեց, անգամ հղի կնոջն, ով այդ օրերին հիվանդանոցում էր»:
Վրեժի զինակից ընկերները պատմել են, որ մինչև վերջին շունչը պայքարել է դիրքում՝ չզիջելով այն թշնամուն:

Нет описания.

«Սասունցի Դավիթ» աշխարհազորի հրամանատար Սամվել Մարտիրոսյանը պատերազմում կորցրեց եղբորը՝ Գագիկ Մարտիրոսյանին. «Գագիկն ինձ համար որդի էր: Մարտական գործողությունների ժամանակ ես նրա հրամանատարն էի: Երեք պատերազմով էինք անցել»:

Մարտիրոսյան Գագիկի համար  44-օրյա պատերազմը վերջինն էր։ Փորձառու մարտիկը կանգնեց  երիտասարդների կողքին, փորձելով նրանց փոխանցել իր փորձն ու գիտելիքները:

Нет описания.

դիտվել է 892 անգամ
Լրահոս
«Իրավունք». «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել «Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» Ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ» «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am