Ինչ են խոսել Պուտինն ու Քաթարի էմիրը
Կրեմլի կայքի հաղորդմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանիի հետ՝քաթարական կողմի նախաձեռնությամբ: «Հանգամանորեն քննարկվել է Քաթարի և մի շարք այլ երկրների միջև ծագած ճգնաժամը: Վլադիմիր Պուտինն ընդգծել է քաղաքական-դիվանագիտական ջանքերի կարևորությունը` ուղղված առկա տարաձայնությունների հաղթահարմանն ու ստեղծված բարդ իրավիճակի կարգավորմանը», - ասված է հաղորդագրության մեջ:
