Թուրքական «լոլոներ» Մոսկվային. «Ի՞նչ կապ ունենք «Բայրաքթարների» հետ»

Թուրքիան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթարների» օգտագործման համար, հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։

Լրագրողները արտգործնախարարից հարցրել են՝ ինչպե՞ս է Անկարան վերաբերվում այն փաստին, որ Ուկրաինան թուրքական անօդաչուներով հարվածում է Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականներին։ Չավուշօղլուն պնդել է, թե դրանք պաշտպանական զենքեր են, որոնց կիրառման համար Թուրքիան պատասխանատվություն չի կրում։

«Երբ որևէ երկիր որևէ պաշտպանական զենք է գնում մեզնից կամ որևէ այլ երկրից, այդ զենքը դադարում է լինել թուրքական, ռուսական կամ ուկրաինական։ Թեև այդ զենքը գնված է Թուրքիայից, սակայն այն այժմ պատկանում է Ուկրաինային», - ասել է նա։
Նկատենք, որ այս շաբաթվա սկզբին՝ հոկտեմբերի 26-ին, ուկրաինական բանակը հայտարարեց, թե առաջին անգամ թուրքական հարվածային «Բայրաքթար» է կիրառել Դոնբասի ռուսամետ անջատականների դեմ։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե ստուգում են այս մասին տեղեկատվությունը, Կրեմլի խոսնակը զգուշացրել էր, որ «այդօրինակ զինատեսակների մատակարարումը Ուկարինային էլ ավելի կսրի իրավիճակը»։

Թուրքիայի արտգործնախարարը, սակայն, պնդել է, թե այս հարցում որևէ մեկը չի կարող մեղադրել Անկարային։ «Տարբեր երկրներում ահաբեկչության դեմ մեր պայքարում մենք բախվել ենք տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում արտադրված զինատեսակների, սակայն երբեք դրա համար Ռուսաստանին չենք մեղադրել։ Ուկրաինան էլ պետք է դադարի մեր երկրի անունն օգտագործելուց»,- ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Կիևը հայտարարում է, թե իր զինանոցում 12 թուրքական անօդաչու ունի, պատրաստվում է ձեռք բերել ևս 24-ը։ Երկու երկրները նաև մտադիր են «Բայրաքթարների» համատեղ արտադրություն սկսել։

Թուրքական «կրուտիտը», փաստորեն սահմաններ չունի: Անկարան «Բայրաքթարներ» է վաճառում, բայց դրանց օգտագործման պատասխանատվությունը դնում է գնող երկրի վրա, ասել կուզի՝ մենք ընդդեմ Ռուսաստանի քայլ չենք անում: Նույն կերպ, եթե Ադրբեջանին են «Բայրաքթարներ» վաճառել, դրանք Արցախի հայության դեմ չէ՞ր... Անկարան պատասխանատու չի՞ հայության ոչնչացման համար:

Բայց ամենաուշագրավն, իհարկե, Ռուսաստանի հետ համեմատությունն է, երբ թուրք նախարարը պարզ ասում է, թե տարբեր երկրներում ահաբեկչության դեմ պայքարում բախվել են տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում արտադրված զինատեսակների, սակայն երբեք դրա համար Ռուսաստանին չեն մեղադրել։

Այսինքն, Սիրիա, ինչու է հայ-ադրբեջանական կոնֆլիկտ, որում Անկարան անուղղակիորեն կարող է մեղադրել «եղբայրական Ադրբեջանի» դեմ ռուսական զենք օգտագործելուն, բայց «մեծահոգաբար» չի անում:

Ինչ վերաբերում է Թուրքայի կողմից Ուկրաինային «Բայրաքթարների» վաճառքին, ապա նկատենք, որ այս տարվա սեպտեմբերի վերջին ԱԹՍ-ների սպասարկման կենտրոնի կառուցման հուշագիր ստորագրեց: Պուտին -Էրդողան հանդիպումից մեկ օր անց Անկարան և Մոսկվայի հետ հակամարտող Կիևը Bayraktar (Բայրաքթարների) անօդաչու թռչող սարքերի սպասարկման և արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին հուշագիր էին ստորագրել։ Հաջորդ փուլում Թուրքիան և Ուկրաինան նախատեսում են արդեն Բայրաքթարների համատեղ արտադրություն։ «Սա մեծ իրական առաջընթաց է: Ես երախտապարտ եմ նախագահ Էրդողանին: Սա իսկական աջակցություն է Ուկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը»,-նշել էր Վլադիմիր Զելենսկին, ով անձամբ է ներկա գտնվել թուրք-ուկրաինական հուշագրի ստորագրման արարողությանը։

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Բայրաքթարների վճռորոշ դերակատարությամբ հիացած Ուկրաինայի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, թե թուրքական այդ դրոնների ձեռքբերումը Կիևին կօգնի զսպել «ռուսաստանյան ագրեսիան տարածաշրջանում»։ Պաշտոնական Կիևը չէր թաքցնում՝ Բայրաքթարներ ձեռք բերելու որոշման վրա ազդել են նաև հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի արդյունքները։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը ամիսներ առաջ պնդում էր, թե այդ սպառազինության արդյունավետությունը այլևս կասկածի տեղիք չի թողնում։ «Դրանում ոչ մեկին համոզելու հարկ չկա, դա ապացուցվել է Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների ընթացքում»,- ասել էր Ուկրաինայի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներով` Կիևն այս պահի դրությամբ իր զինանոցում արդեն 12 Բայրաքթար ունի, առաջիկայում պատրաստվում է ձեռք բերել ևս 24-ը։ Ոչ Անկարան և ոչ էլ Կիևն առայժմ չեն հստակեցնում սպառազինության գործարքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ֆինանսական կողմը։ Խոսքը, սակայն, ըստ ամենայնի հարյուրավոր միլիոնների հասնող գումարի մասին է։

Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության, «Բայրաքթար»-ների մեկ խմբաքանակը, որն իր մեջ վեց անօդաչու թռչող սարք և դրանց կառավարման երեք կետ է ընդգրկում, արժե 70 միլիոն ամերիկյան դոլար։ Թուրք-ուկրաինական այս գործարքը Մոսկվայում անուշադրության չի մատնվել։ Կրեմլը շտապել է հիշեցնել այդ հարցում իր դիրքորոշման մասին. «Մի օր Ուկրաինան կարող է այդ սպառազինությունը օգտագործել սեփական ժողովրդի դեմ», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ պատասխանելով հարցին, թե ինչպես է թուրքական կողմն արձագանքել Ռուսաստանի այս մտավախություններին, Պեսկովն ընդգծել է, որ այդ մասին պետք է հարցնել «թուրքական կողմին»: Վերջին ռազմական հակամարտությունները Սիրիայում, Լիբիայում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում Բայրաքթարը դարձրել են թուրքական պաշտպանական արդյունաբերության թերևս ամենահայտնի արտադրանքը։ Զենքը հայտնի է իր նորարարական որակներով՝ այն կարող է ինքնուրույն թռիչք և վայրէջք իրականացնել, օդում մնալ ավելի քան 12 ժամ, ինչը թույլ է տալիս մշտական օդային հերթապահություն իրականացնել և թիրախները որոշելուց հետո արագորեն շարժվել դեպի առաջնագիծ՝ հրթիռներ արձակելու համար։

Բայրաքթարը կարող է կրել կառավարվող հակատանկային հրթիռներ և օդային ռումբեր։ Թուրքիան աշխարհում 6-րդ երկիրն է՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Իսրայելից, Պակիստանից և Իրանից հետո, որը ինքնուրույն ստեղծել է հարվածային անօդաչու թռչող սարք և այն օգտագործել իրական պատերազմական պայմաններում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2638 անգամ
Լրահոս
Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am