Գյումրիում տեղի ունեցավ քաղաքական թրաֆիքինգ

Գյումրիում տեղի ունեցավ քաղաքական թրաֆիքինգ։ Գողացվեցին գյումրեցիների ձայները։

Ամենագռեհիկ քաղաքական առևտրի արդյունքում Սամվել Բալասանյանը հերթական անգամ ճամբարափոխ եղավ ու փոխեց իր ճակատի գիրը։ Նրա ճակատի վրա այնքան կուսակցության անուններ կան, որ կարելի է բոլորը ջնջել ու գրել՝ «քաղաքական պուտանկա»։ Այդպես ավելի ճիշտ կլինի, քանզի ամեն անգամ կարիք չի լինի փորձության ենթարկել ճակատը և նոր բան փորագրել։

Բալասանյանը սկեց ՕԵԿ–ով, անցավ ԲՀԿ–ով, մտավ ՀՀԿ–ի տակ ու գործարքի գնաց ՔՊ–ի հետ։ Տպավորությունն այնպիսին է, որ ամեն անգամ նրա ձեռքից քաղաքական անձնագիրը վերցնում են ու անխնա շահագործում այնպես, ինչպես հայտնի գործով զբաղվողների ձեռքից են անձնագիրը վերցնում ու հանում «տռաս»։

Բալասանյանի բեզռազմեռնի ճակատը

Ինչպես և սպասվում էր՝ Սամվել Բալասանյանի ճակատը շատ բեզռազմեռնի է։ Այս անգամ նա ծախվեց Նիկոլ Փաշինյանին՝ չդավաճանելով իր միակ սկզբունքին՝ ծառայել օրվա իշխանությանը։

«Ով էշ, ես փալաս»․ սա՛ է Բալասանյանի հիմնական կարգախոսը։ Այդ կարգախոսը կյանքի կոչվեց այսօր։ Գյումրիում ձևավորվեց ոչ լեգիտիմ իշխանություն։

Բանն այն է, որ «Բալասանյան» դաշինքը և Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Այլ կերպ ասած՝ Գյումրիի արդեն նախկին քաղաքապետ, «Բալասանյան» դաշինքի փաստացի ղեկավար Բալասանյանն ու գյումրեցիների ճնշող փոքրամասնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի մեջքի հետևում գործարք կնքեցին։ Նրանք բաշխեցին պաշտոնները՝ «Քաղաքապետը՝ Բալասանյանին, փոխքաղաքապետերը՝ նիկոլենց» տարբերակով։ Ակնհայտ է, որ քաղաքի ֆինանսական հոսքերն այլևս նիկոլենք են վերահսկելու և իրական կառավարման ղեկը նրանց ձեռքում է լինելու՝ փոխվարչապետ աշխատող Սուրեն Պապիկյանի անսպառ ախորժակի պայմաններում։

Նկատենք, որ սա 2008–ին՝ Սերժ Սարգսյանի ու Արթուր Բաղդասարյանի կնքած քաղաքական գործարքի մինի տարբերակն է։ Ինչպես հայտնի է, նախագահական ընտրությունների ժամանակ Արթուր Բաղդասարյանը ձայներ հավաքեց ընդդիմության ոչ ռադիկալ, բայց այդուհանդերձ Սարգսյանի դեմ տրամադրված ընտրազանգվածից։ Հավաքեց ու հետո միացավ Սերժ Սարգսյանին՝ քցելով սեփական էլեկտորատին։

Նախկին ՕԵԿ–ական Սամվել Բալասանյանը նույնն է անում, բայց տեղական մասշտաբներով։ Նրա դաշինքը քվե էր ստացել ընտրության եկածներից՝ ի հակակշիռ նիկոլենց։ Ու հիմա Բալասանյանը միանում է մի ուժի, որի դեմ են քվեարկել գյումրեցիները՝ աննախադեպ ցածր մասնակցություն ապահովելով կամ Նիկոլի դեմ քվեարկելով։

Կողմերը շատ լավ գիտեն, թե ինչպիսի հակագյումրիական գործարքի են գնացել։ Դա է պատճառը, որ կուսակցությունների առաջին դեմքերը չեն ստորագրել հուշագիրը։ Չեն ուզեցել էկրաններին երևալ։ Նույնիսկ իրենց կուսակցությունների ավագանու առաջին համարները չեն ստորագրել հուշագիրը, այլ ինչ-որ աչոնիկների են ուղարկել թատրոնը կազմակերպելու և ծաղրածուի դերը կատարելու։

Թե ինչ հետևանքների կհանգեցնի Գյումրիում բացարձակ ոչ լեգիտիմ իշխանություն ձևավորելը, կզագցվի շատ շուտով։ Թեև այնպես չէ, որ նոր պետք է զգացվի։ Եթե Նիկոլը մեր երկրի վարչապետն է մնացել, ուրեմն պետական ու տեղական կառավարման ինստիտուտներն ավտոմատ ոչ լեգիտիմ են դառնում։ Մեր պետությունն է արդեն լեգիտիմության ճգնաժամ ապրում, ինչի՞ մասին է խոսքը։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Սամվել Բալասանյանը հերոս չէ։ Հանուն ճշմարտության պետք է նշել, որ նա ծախվեց, քանզի չուզեցավ կենտրոնական իշխանությունների դեմ գնալ, քանզի քաղաքական կյանքը մեռած է։ Նա շատ լավ գիտի, որ ոչինչ չի փոխվել 2018–ից հետո և ինքը չի կարող կռիվ տալ ուժային կառույցների դեմ, որոնք նախկինում Սերժ Սարգսյանի հրահանգներն էին կատարում, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանի։

Եթե ընդդիմությունը ռեալ պայքար ծավալեր, ապա Բալասանյանը ձեռնպահ կմնար ծախվելուց։ Բայց քանի որ ինքը տեսնում է, որ ռեալ պայքար չկա, ուստի որոշում է ռիսկի չդիմել։

Բալասանյանի քաղաքական պուտանկությունն, ըստ այդմ, պայմանավորված է ոչ թե ռիսկի չգնալու հանգամանքով, այլ այն բանով, որ նա ստեղծված իրավիճակում կարող էր չմասնակցել ընտրություններին ու գյումրեցիներին չխաբել, թե բա ես նիկոլենց դեմ եմ և ով Նիկոլին չի ուզում, թող «Բալասանյան» դաշինքին ձայն տա։ Բալասանյանի պուտանկությունը գյումրեցիներին քցելու մեջ է։

Հ․Գ․-2 Նիկոլենք որոշել են մուռ հանել Գյումրիից ու Շիրակի մարզից։ Ամենայն հավանականությամբ՝ Շիրակի մարզպետ կնշանակվի ՔՊ–ական պատգամավորուհի, զրոյական քաղաքական ու կառավարչական արժանիքներ ունեցող Նազելի Բաղդասարյանը։ Այդ աչոնիկի միակ արժանիքն այն է, որ ճիշտ պահին կարողացավ «հեղափոխական» դառնալ ու նիկոլենց կադրային սովի պայմաններում արանքը ճղել՝ խցկվելով ՔՊ–ի ցուցակ։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Նազելին հասցրել է վերջին 3 տարիների ընթացքում տեղական նշանակության բիզնես–լեդի դառնալ և տեղական նշանակության օլիգարխիկ կայֆերի մեջ մտնել։

Այդպիսի բան է հեղափոխությունը՝ ալիք է բարձրացնում ու հատակից ջրի երես բերում կեղտին, անպետք առարկաներին ու փրփուրը։ Ոչինչ, սա էլ կանցնի, պարզապես արանքում պետություն ենք կորցնում։

7or.am

 

դիտվել է 1322 անգամ
Լրահոս
«Իրավունք». «Не все пропало» հանգստացեք. Կճոյանը դեռ հույսեր ունի «Հրապարակ»․ Աննա Վարդապետյանին «կզոհաբերե՞ն» «Հրապարակ»․ Տիրադավների ճամբարում անելանելի վիճակ է Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն. «Ժողովուրդ» Իշխանության հույսը բոլորին որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելն է. «Հրապարակ» «Հրապարակ». Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է Փաշինյանը հոգեբանական սեանս է կազմակերպել․ «Իրավունք» ՔՊ-ի մարզային կառույցներում ակտիվ շարժ է սկսվել. ի՞նչ գործընթացներ են. «Ժողովուրդ» Եվրամիությունը ՔՊ-ի համար նախընտրական անակնկալ ունի. «Ժողովուրդ» Տեր Օշինը ճիշտ է ասել, քիչ ա ասել. Արամ Գևորգյանը Ռուբինյանին հիշեցնում է Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն. Ռոմի՛կ Մխիթարյան, սա ձեր կառավարման պատկերն է. Արթուր Չախոյան Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու մասին Զելենսկիի հայտարարությանը Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը Դատի տալու մեծ սիրահարը  «Առաջարկ Հայաստանին» հարթակը ծրագիր է ապագայի համար, Հայաստանի բարգավաճման համար. Իվետա Տոնոյան Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն պետք է հանցավորության դեմ պայքարել․ Վարդանյան Կանադան Ուկրաինային 220 մլն դոլար և 400 զրահամեքենա կտրամադրի Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել, վիրավոր կա ՆԳՆ-ից հաստատում են․ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվում Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am