Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտներ են ուղարկվում ԱՄՆ. Յուրաքանչյուր շաբաթ շուրջ 10 մլն դրամ չի մուտքագրվում պետբյուջե

«Փաստինֆո»-ն ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից ահազանգեր է ստանում, որ վերջին շրջանում ԱՄՆ-ում կտրուկ ավելացել են մաքսանենգ ճանապարհով ներմուծված ծխախոտների ծավալները։

Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների կողմից, հիմնականում որպես ԱՁ գրանցված, մեծ քանակությամբ և մաքսանենգ ճանապարհով հայկական ծխախոտի արտադրանք է արտահանվում ԱՄՆ։ Ընդ որում՝ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դա իրականացվում է միջազգային ասպարեզում հանրահայտ «DHL» բեռնափոխադրող կազմակերպության միջոցով։

Ծխախոտն արտահանվում է բացառապես հայկական դրոշմապիտակներով՝ Եվրասիական Մաքսային միության ամբողջ տարածքում գործող արգելքների պայմաններում, և անհասկանալի է, թե ինչպես է մաքսանենգ ծխախոտը շրջանցում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հսկողությունը և ինչպես է այն հասնում ԱՄՆ։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց «DHL» կազմակերպության հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, որտեղից սակայն չպատասխանեցին մեր հարցին՝ նշելով, որ տնօրինությունն անհրաժեշտության դեպքում հետադարձ կապ կհաստատի։

Բեռնափոխադրման ընկերության աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանից արտահանվող բոլոր բեռներն անցնում են մաքսային զննում՝ ՀՀ մաքսային օրենսգրքին համապատասխան. «Բոլոր բեռներն անցնում են զննում, և եթե մաքսայինը թույլ է տալիս բեռն արտահանել, արտահանվում է»։

Ասել է թե՝ հարցը մաքսային մարմինների տիրույթում է։

Հիշեցնենք, որ ծխախոտի մաքսանենգության սկանդալային դեպքեր նախկինում եւս արձանագրվել են։

Ոչ վաղ անցյալում՝ 2020թ.-ի ապրիլի 25-ին ՌԴ ԱԴԾ և մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավել էին Հայաստանից երրորդ երկիր փոխադրվող մաքսանենգ ծխախոտի 2700 տուփ։ Տարբեր ապրանքանիշների տուփերի վրա հայկական ակցիզ է եղել։ Ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ բեռը Կրասնոդարի և Դուշանբեի կանգառներով Հայաստանից Աֆղանստան էր տարվում։ Ընդ որում` նշվում էր, որ տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը։

Այդ տեսանկյունից ողջամիտ է ենթադրել, որ այս դեպքում էլ «DHL» բեռնափոխադրող կազմակերպության միջոցով ծխախոտի մաքսանենգությունը դարձյալ իրականացվում է իշխանությունների կամ նրանց մերձավորների իմացությամբ, թողտվությամբ կամ հանցավոր անգործությամբ։ Հակառակ դեպքում, նման ապօրինությունը մաքսային մարմինների կողմից պետք է բացահայտվեր ու կանխվեր։ Մինչդեռ, ըստ տեղեկությունների, շաբաթվա ընթացքում մի քանի խմբաքանակներով Հայաստանից ԱՄՆ է ուղարկվում ավելի քան 70.000 տուփ հայկական ծխախոտ, որի դիմաց մոտավոր հաշվարկով յուրաքանչյուր շաբաթ շուրջ 10 մլն դրամ գումար պետբյուջե չի մուտքագրվում։

Հարցի վերաբերյալ ակնկալում ենք պատկան մարմինների արձագանքը, եթե, իհարկե, նրանք էլ չունեն խմբային շահագրգռվածություն։

դիտվել է 1734 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am