Իշխանությունը «վա բանկ» է գնում. գործի է դրվում պլան Բ-ն

Գյումրիում քաղաքային իշխանության ձևավորումը մոտենում է ավարտին։

Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիշեցնենք՝ պարտվեց «Բալասանյան դաշինքին»․ ընդդիմադիր ուժը ստացել է քվեների 36,59 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է մոտ 30 տոկոսը։ Անցողիկ շեմը հաղթահարել է ևս 3 կուսակցություն։ Մինչ օրս սակայն պարզ չէ, թե ով կդառնա Գյումրիի քաղաքապետ, չնայած լուրերին, որ Զարթոնքը կոալիցիա կկազմի Բալասանյան դաշինքի հետ եւ վերջինից կընտրվի քաղաքապետ, այդուհանդերձ իշխանության գործողությունները չեն դադարում, ակնհայտ է՝ իշխանությունները գնում են վա-բանկ` փորձելով խլել Բալասանյանի ձեռքից վերջինիս հաղթանակը: Վերջին օրերին հայտնի դարձավ, որ հետապնդումներ են սկսվել Բալասանյանի եւ նրա կողմնակիցների նկատմամբ, իշխանությունն այդ մարդկանց սպառնում է քրեական գործերով:
Իշխանությունն ամեն քայլի գնում է՝ 8 հազար ձայն ստացած ուժին 130 հազարանոց քաղաքում իշխանությունը փոխանցելու համար՝ մոռանալով՝ «ժողովրդի ընտրության» մասին իր հանրահայտ շահարկումը: Հոկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ ծնունդով գյումրեց Նազելի Բաղդասարյանը ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, լուրեր կան, որ նա գործուղվում է Շիիրակ՝ մարզպետի պաշտոնը զբաղեցնելու: Իսկ գործող մարզպետը, որը գլխավորում էր ՔՊ ցուցակը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Նշենք, որ ՔՊ ցուցակի երկրորդը Բաղդասարյանի եղբայրն է, իշխանական կուլիսներում արդեն խոսում են, որ Բաղդասարյանին ուղարկում են մարզ, որպեսզի ավելի կոշտ մեթոդներով Գյումրին նվաճի՝ կլինի դա նոյեմբերի 1-ին, երբ ՀՀ երկրորդ քաղաքը քաղաքապետ կընտրի, թե մոտ ժամաակներս, դա արդեն կարեւոր չէ: Խնդիրն այն է, որ կուսակցությունում մեծ է դժգոհությունը գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանից եւ ՔՊ-ի կրած պարտության ողջ պատասխանատվությունը փորձ է արվում նրա ուսերին կոտրել:
Քրեական գործերն ու ճնշումները միտված են նրան, որ ՔՊ-ն նախ նվաճի քաղաքապետի պաշտոնը, իսկ եթե ոչ, ապա Պլան Բ-ով՝ փոխքաղաքապետի, ոից հետո մարզային իշխանություն ստացած Բաղդասարյանը նույն մեթոդներով ավագանու երեք մանդատի առավելություն ստանա ու այդ տարբերակով զավթի քաղաքային իշխանությունը:

Նշենք, որ «Բալասանյան» դաշինքը, որը ստացել էր ձայների մեծամասնությունը քաղաքապետի պաշտոնում տեսնում է Վարդգես Սամսոնյանի թեկնածությունը, վերջինս ընտրություններում գլխավորում էր այս դաշինքի ցուցակը։ Իրականում քաղաքային իշխանությունը ստվերային ղեկավարելու է Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, ով հանդիսանում է կուսակցություն ստեղծողն ու ֆինանսավորողը։ Հիմա մնում է՝ ճակատին հազար գիր ունեցող Սամվել Բալասանյանը չընկրի կամ խաղեր չտա իշխանությունների հետ ու ժամանակի ընթացքում ինքնակամ չհանձնի քաղաքային իշխանությունը ՔՊ-ին:

Գյումրու քաղաքապետարանում պաշտոններ կստանան նաև «Զարթոնք» կուսակցության անդամները, որ ընտրությունների արդյունքներով երրորդն է և պաշտպանելու է «Բալասանյան» դաշինքի քաղաքապետի թեկնածությունը։
«Ապրելու երկիր» կուսակցությունը բացառել է համագործակցությունը որեւէ ուժի հետ, իսկ ՀՀԿ-ն դեմ է միայն ՔՊ-ի հետ համագործակցությանը:

Անի Սահակյան

դիտվել է 4798 անգամ
Լրահոս
Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am