Որտեղից և ինչ հանգամանքներում է հայտնաբերվել 5-ամյա Արամազդ Անդրեասյանի դին (տեսանյութ)

Կալիֆորնիայում գտել են 5-ամյա հայ Արամազդ Անդրեասյանի մարմինը, որն ապրիլի 22-ից անհայտ կորած էր համարվում: Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակից հայտնել են, որ տղայի դին գտել են Սանտա Բարբարա շրջանի Քաչումա լճի մոտ, հաղորդում է Associated Press-ը: Իշխանությունները դեռեւս պետք է տղայի ինքնությունը հաստատեն, նաեւ հնարավոր է ատամնաբուժական եւ ռենտգեն հետազոտության անհրաժեշտություն առաջանա, որովհետեւ երեխան այնտեղ է գտնվել վերջին 2 ամիսներին: Իշխանությունների խոսքով` դիահերձում կկատարվի` մահվան պատճառը որոշելու համար: Մարմինը հայտնաբերվել է այն օրը, երբ երեխայի հորը` Արամազդ Անդրեասյան ավագին Լոս Անջելես են տեղափոխել Լաս Վեգասից, որտեղ նրան անցյալ շաբաթ կալանավորել էին: Նշենք, որ տղամարդը մեղադրվում է երեխայի սպանության մեջ: Անդրեասյանի փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալին այս լուրը կաթվածահարել է: Անդրեասյանը ժխտում է մեղադրանքները եւ պատրաստվում է դատարանում իր անմեղության մասին հայտարարել: Հիշեցնենք, որ Անա Էստվեզը հայտնել էր իր որդու՝ Արամազդի անհետացման մասին ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել Սան Մարինոյում հանդիպման՝ երեխային փոխանցելու համար։ Այդ նույն օրը երեխայի հայրը՝ Հարավային Պասադենայի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագը հայտնաբերվել է անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու։ Երկու օր ոստիկանները որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։ Ավելի վաղ հայտնել էին, որ Արամազդ Անդրեասյան ավագը մտադիր էր ԱՄՆ-ից մեկնել մի երկիր, որտեղից նրան չէին կարողանա արտահանձնել։ Նա փորձել է նաեւ ինքնասպան լինել։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am