Գուրգեն Եղիազարյանին տեսած կամ կարդացած մարդը չի մոռանալու նրան երբեք

Սենյակ մտնելիս կամ շքամուտքից ոտքը դուրս հանելիս, նա նկատում էր ամենը՝ բոլոր մանրուքներով ու դիրքերով։ Նաև այդ իր հմտության շնորհիվ նա իդեալական խուզարկու էր, որ բացահայտել էր բազմաթիվ հանցագործություններ։ Այդ տաղանդը բազմիցս փրկել է իր կյանքը։ Այս անգամ չփրկեց։
Գուրգեն Եղիազարյանը հանճարեղ գրող էր, ում վեպերը պետք է կարդա յուրաքանչյուր ոգ, և այդ թվում՝ առաջինը, «Բորենին», որի գլխավոր հերոսը՝ մի գեղացի անկուշտ բախտախնդիր, հասել էր Հայաստանի ղեկին՝ իբրև թագավոր։ Գիրքը լույս է տեսել 2005-ին, պատկերացնո՞ւմ եք։ Իր վերջին գիրքը՝ «Արեգակի զավակը», լույս տեսավ երեք տարի առաջ և պատրաստ էր ռուսերեն տպագրությանը։ Շահան Նաթալիի և իր վրիժառուների մասին մի զարմանալի պատմություն էր։ Այդ երկուսի խմբագիրը լինելու պատիվն եմ ունեցել։
Գուրգենը հանճարեղ էր ամեն ինչում։ Իր ռոմանտիկ սերը հարևանուհի Վարդուշիկի հանդեպ դարձավ կուռ ընտանիք, ուր մեծացան երեք սարի պես արու զավակներ։ Մի ընտանիք՝ մի բռունցք, մի սեր, ուր բոլորն իրար հասնում են ու սիրում՝ հարսերով ու թոռներով հանդերձ։ Նա երջանիկ ամուսին էր ու հայր, սիրելի պապիկ։ Իր ավագ քույրիկների միակ, սիրված և երես տված եղբայրն էր, սակայն ծայրահեղ հոգատար ու սիրող։
Նա հասցրել էր բնորդը լինել "Ջուր ծախող տղա" արձանի ու բանակում ծառաել Հեռավոր Հյուսիսում, ծանոթացել չուկչաների և անհետացող նիվհերի հետ, փայլուն կերպով ավարտել ՆԳ Բարձարագույն Ակադեմիան՝ Մոսկվայում։
Քաղաքական դաշտում նա սիրահարվող ու հիասթափվող էր։ Մի գուցե որովհետև և ոչ մեկը իր ընտրած և տապալված կուռքերից չհամապատասխանեց իր պատկերացմանը, թե ինչպիսինը պետք է լինի Հայ Առաջնորդը։
Նա գիտեր ամեն ինչ․ ինչպես ճիշտ մաքրել սոխը և ինչ համեմունք դնել աղցանի մեջ, ինչպես բուժել մրսածությունը և ինչը բուժել մեղուների օգնությամբ։ Նա մի հանրագիտարան էր՝ պատրաստ ծառայելու ամեն մեկին, ով կարիքն ուներ իր խորհուրդների։ Իսկ դրանք շատ էին, շատ-շատ։ Նա լավ ընկեր էր ու լավ մարդ, ով պատրաստ էր հասնել յուրաքանչյուրին՝ ծանր պահին։
Գուրգեն Եղիազարյանը հրաժեշտ տվեց բոլորիս, իր սիրելի երկրին, որի բարօրության համար այդքան պայքարեց, լինելով թե քրեական հետախուզության բաժնի պետ, թե ԱԱԾ փոխտնօրեն, թե ԱԺ պատգամավոր, թե ազատ հայ մարդ, որ իր ամառանոցում խելք էր սովորեցնում հարևաններին։
Այդպիսի մարդիկ չեն մոռացվում։ Չեն մոռացվում անգամ այն իշուկների կողմից, որ զվարթ խրխնջում են այս տխուր առիթով, բայց գիտակցում են․ իրենց հետքը չի մնալու մարդկության հիշողության մեջ։ Մինչդեռ Գուրգեն Եղիազարյանին տեսած կամ կարդացած մարդը չի մոռանալու նրան երբեք։
Հոգիդ զարմանալի ճամփա է բռնել, մեր լավ ընկեր, ու մենք աղոթելու ենք, որ շուտ նորոգվի ու շուտ վերադառնա իր սիրելի երկիր Հայաստանը։ Մի հարյուր տարի անց գա՝ ու զարմանա, թե որքա՜ն երջանիկ է ապրում իր պանծալի հայ ազգը։

              ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

դիտվել է 2460 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am