Տարանտինոն նշանադրվել է
Ամերիկացի 54-ամյա կնոռեժիսոր Քվենտին Տարանտինոն նշանվել է իսրայելացի երաժիշտ և պոետ Ցվիկ Պիկի դստեր՝ երգչուհի և մոդել 32-ամյա Դանիելա Պիկի հետ՝ գրում է Times Israel-ը:Եթե պլանները չձախողվեն, ապա այս ամուսնությունը կդառնա 54-ամյա ամերկացի ռեժիսորի առաջին ամուսնությունը: 33-ամյա Պիկը հաստատել է լուրը` ասելով. «Դա ճիշտ է: Մենք շատ երջանիկ ենք»: Քվենտինը և Դանիելան ծանոթացել են 2009թ., երբ Տարանտինոն իր «Անհաջողակ սրիկաներ» ֆիլմի գովազդային շրջագայության շրջանակներում այցելել էր Իսրայել: Տարանտինոն նրան ամուսնության առաջարկություն է արել Լոս-Անջելեսում` նրան նվիրելով ամուսանական մատանի:
