Էրդողանը խուսափեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումից. Ինչ «սյուրպրիզ» կլինի նոր եռակողմ փաստաթղթում

Ներկայումս Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման համար պայմանները բարենպաստ են ավելի, քան երբևէ, երեկ Ֆիզուլիում հայտարարել է Թուրքիայի նախագահը: Ընդ որում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ռեջեփ Էրդողանը շաղկապել է Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրների հետ: «Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որոնք կհամապատասխանեն տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությանը: Մենք կողմ ենք կայուն խաղաղությանն ու բազմակողմ հարաբերությունների կարգավորմանը, բայց դրա համար անհրաժեշտ է որոշել պետական սահմանները և փոխադարձաբար դրանք ճանաչել: Հենց դրա վրա էլ պետք է հիմնվեն լավ հարաբերությունները: Այդօրինակ հարցերում Հայաստանին քաղաքական կամք է պետք` Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար: Եվ եթե Հայաստանը անկեղծ կամք ցուցաբերի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար ոչ մի խոչընդոտ չի մնա»,- ըստ «Ինտերֆաքսի» , ասել է Էրդողանն Ադրբեջանի նախագահի հետ Զանգելանում կազմակերպված համատեղ ասուլիսում: Էրդողանը նշել էր` այդ տարածքով անցնող ավտոմոբիլային ճանապարհներն ու երկաթգծերը տնտեսական ու առևտրային հարաբերություններ կստեղծեն ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար: «Կամրապնդվեն նաև տարածաշրջանի դիրքերը` որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն: Ադրբեջանի բոլոր հարևանները, այդ թվում` Իրանը, Վրաստանը և Հայաստանն այդ զարգացումներից կշահեն», - հավելել է նա:

Էրդողանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը երեկ, հիշեցնենք, ժամանեց Ադրբեջան: Թուրք հյուրերին դիմավորեց անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Էրդողանի մեկօրյա աշխատանքային այցը նրա հրավերով է կատարվում: Նրանք մասնակցեցին օդանավակայանի բացման հանդիսավոր արարողությանը, կտրեցին կարմիր ժապավենը՝ ստանալով հուշանվերներ՝ օդանավակայանի խորհրդանշական բանալիներ:

Ուշագրավ է, որ Էրդողանին այցի ընթացքում ուղեկցում էին ոչ միայն Թուրքիայի արտաքին գործերի, այլև պաշտպանության նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Հուլուսի Աքարը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն, նախագահի աշխատակազմի հանրության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունն ու մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը:

Հիշեցնենք նաև, որ սա 44-օրյա պատերազմից հետո Էրդողանի թվով երրորդ այցն է Ադրբեջան: Առաջին անգամ նա անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին Բաքվում ներկա է եղել ադրբեջանական բանակի «հաղթանակի զորահանդեսին», որին մասնակցել էին նաև թուրքական ստորաբաժանումներն, ապա 2021-ի հունիսի 15-ին Շուշիում Ալիևի հետ ստորագրել է դաշնակցային հարաբերություններ հաստատելու հռչակագիրը:
Էրդողանի երրորդ այցի նախօրեին պաշտոնական Անկարան հայտնեց, որ Ֆիզուլիի օդակայանը չափազանց կարևոր է տարածաշրջանի տնտեսական զարգացման համար: «Ադրբեջանը և Թուրքիան միասին ամեն ինչ կանեն այդ տարածաշրջանի բնակչության բարեկեցության մակարդակը բարձրացնելու և տնտեսությունը հզորացնելու համար»,- հավաստիացրեց Էրդողանի վարչակազմը:

Ֆիզուլիի օդանավակայանի կառուցումը սկսվել է այս տարվա հունվարի 14-ին: Իլհամ Ալիևը փետրվարին ասել է, թե շինարարությունը նախատեսվում է ավարտել աշնանը: Օդանավակայանից առաջին փորձնական չվերթն իրականացվել է սեպտեմբերի 5-ին: Ալիևն ասել է, թե Ֆիզուլիի օդանավակայանի թռիչքուղին կունենա ցանկացած տեսակի, այդ թվում` գերծանր օդանավեր ընդունելու հնարավորություն:

Էրդողանի այս այցի օրակարգում կարևոր տեղ ուներ նաև Զանգելանը: Էրդողանն ու Ալիևն այնտեղ մասնակցել են «Խելացի ագրոպարկի» հիմնարկեքին: Ագրոպարկը, որն անվանել են «Dost»` թարգմանաբար «Ընկեր», կառուցվելու է Թուրքիայի աջակցությամբ: Ապա նախագահները ծանոթացել են Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ճանապարհի կառուցման ընթացքին, ինչից հետո էլ մասնակցել են Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ ավտոճանապարհի հիմնարկեքին:

Թուրքիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Զանգելանի շրջանի Բիրինչի Աղալի՝ թարգմանաբար Առաջին Աղալի անվամբ բնակավայրում, որտեղ զինվորական նվագախումբը կատարել է երկու օրհներգերը, և պատվո պահակախումբը ողջունել է նախագահներին: Ալիևն Էրդողանին և թուրք պաշտոնյաներին ցուցադրել է հատուկ տաղավարներում ներկայացված այդ գյուղի վերակառուցման հատակագծերն, ինչից հետո երկու ղեկավարներն առանձնացել և քննարկել են համագործակցությունն ընդարձակելու հնարավորությունները և տարածարջանային ու միջազգային ընթացիկ զարգացումները: Այդքանով Էրդողանի Ադրբեջան կատարած մեկօրյա այցի օրակարգը սպառվել է:

Ֆիզուլիի կառուցված օդանավակայանի բացման արարողությանը Էրդողանի խոսքով՝ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև տնտեսական ու առևտրային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Միաժամանակ քննարկել են ընթացքում գտնվող նախագծերը և ապագային միտված ծրագրերը, որոնք վերաբերում են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին և Ղարաբաղի զարգացմանը։ Էրդողանը, նշելով, որ արդեն իսկ բավականին շատ ներդրումներ են կատարվել այդ տարածքներում, հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ այդ շրջաններ վերադառնալու հնարավորություն կունենան այն ադրբեջանցիները, որոնք ստիպված էին եղել հեռանալ այդ վայրերից։ Աշխատանքների ընթացքի վերաբերյալ Էրդողանը նաև հետևյալ շեշտադրումներն է արել․ «Մինչև այստեղ գալն ականատես եղանք Ֆիզուլին մի կողմից Շուշիին, մյուս կողմից հարավային սահմանի երկայնքով Աղբենդին ու ապագայում, ալլահի կամքով, Նախիջևանին կապող ճանապարհների շինարարությանը։ Այս ճանապարհները դառնալու են հիմնաքարերը բազմաշերտ բեռնափոխադրումների համար, որոնք զարգանալու են տարածաշրջանում»։

Այսպես, տարածաշրջանով անցնելիք ցամաքային (ավտոճանապարհ) և երկաթուղային կապուղիները ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար տնտեսական և առևտրային հնարավորություններ են ստեղծելու, սա է էրդողանի մեսիջը. «Օրը կգա, և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ, Իգդիր ու Կարս, իսկ տարածաշրջանը կամրապնդի իր տեղը որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն»։

Ուշագրավ է, սակայն, որ Թուրքիայի նախագահը՝ ի տարբերություն Իլհամ Ալիևի, իր ելույթում չի օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Նա, թեև պայման է ներկայացրել, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրների լուծման համար անկեղծ կամք պետք է դրսևորի, սակայն խուսափել է «միջանցք» ձևակերպումից:

Սա նշանակում է, որ ապագայում ստորագրվելիք փաստաթղթում «միջանցք» բառը կարող է չգործածվել, կարող է արձանագրվել ցանկացած այլ բառ, միջանցքի տրամաբանությունը մնալ: Հետևաբար, պետք է ուշադիր լինել, թե Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան նոր եռակողմ հնարավոր փաստաթղթում ի՞նչ բովանդակություն է դրվելու:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3870 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am