Ներիշխանական խմորոմներ. «ոտուտոցին» սկսված է

«Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ փոխած Վիգեն Խաչատրյանն օրերս իրեն թույլ է տվել ասել, որ «Հայաստանի ապագան պայմանավորված է Արցախով» ձևակերպումը սխալ է, մենք ուղղակի պետք է մտածենք՝ Արցախում ապրող այդ մարդիկ անվտանգ լինելու են Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։
Ցանկացած խելամիտ մարդ, որ 30 տարի առաջ ի տարբերություն Խաչատրյանվիգենների կանգնել են Ազատության հրապարակում ու պայքարել Արցախի համար, իրերն իրենց անունով կկոչեն եւ Արցախմ ուրացողին ու հանձնողին կանվանեին դավաճան։ Հենց այդպես էլ արեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ երեկ ԱԺ ամիբիոնից: Ինչի համար ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակցներին եւ Մանուկյանին բռնի ուժով քարշ տվեցին դուրս: Կարելի է կարծել, որ խորհրդարանում քաղաքական ընդդիմության բերանը փակելով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կարող են ազատվել դավաճանի խարանից, ՀՀ գիտակից քաղաքացիների համար բաց են բոլոր հրապարակներն ու ամբիոնները, սակայն խնդիրն անգամ դրա մասին բարձրաձայնելը չէ, քանզի այս իշխանության դավաճան ու ապազգային լինելու փաստն անհերքելի իրողություն է:
Միգուցե դավաճանության մասին իրենց պատկերացումներն այլ են եւ սրանով է պայմանավորված Ռուբինյանի հիստերիան, այս մարդիկ Արցախն իրենց արյունով ազատագրած ու պահպանածներին են դավաճան անվանում, ինչպես վերջերս՝ Սեյրան Օհանյանին: Մի բան փաստ է, որ Հայաստանը սահուն քայլերով առաջ է ընթանում Փաշինյանի հաստատած բռնապետությունում:
Նորաթուխ իշխանականները թերեւս մոռացել են, որ պատգամավորի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից ինչ ուզել խոսել է, գոռացել է, վիրավորել և նույնիսկ ամենացինիկ ձևով մարդկանց պիտակավորել։ Բայց նրան երբեք ձայնի իրավունքից չեն զրկել, իսկ անվտանգության աշխատակիցներն էլ քարշ տալով դահլիճից դուրս չեն շպրտել։ Նույնիսկ ոչ այնքան բարի համբավ ունեցող Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահությունում խելոք նստած լսում էր, թե ինչպես են իրեն վիրավորում։
Իսկ ՔՊ-ականներն առաջնորդվում են անձնական, նեղմիտ պատկերացումներով եւ հեռու են քաղաքական մշակույթից։
Պատգամավորը որոշակի քաղաքական մշակույթի շրջանակներում ինչ ուզի կարող է խոսել, ամբողջ աշխարհում է այդպես, սա է ժողովրդավարության ցուցիչը, երբ խորհրդարանում մտքերի ու գաղափարների պատերազմ կա, եւ ոչ մեկը իրավունք չունի պատգամավորին այդպես խայտառակ ձևով իջեցնել ամբիոնից, նույնիսկ, երբ նա որոշում է քաղաքական ակցիա իրականացնել և գրավել ամբիոնը։ Ընդ որում՝ Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ներկայացնում է Հայաստանը արեւմուտքում, թե ինչպես է նա հիմնավորելու իր այս քայլը, դժվար է պատկերացնել: Սակայն ակնհայտ է, որ նեղմիտ այս անձնավորությունը ԱԺ նախագահ դառնալու ամբիցիաներ ունի եւ իր քայլն էլ դրան հասնելու քննություն էր, որի գնահատականը պետք է տա Նիկոլ Փաշինյանը: Չէ՞ որ վերջին ժամանակներում անգամ մամուլն է գրում, որ Փաշինյանն այլեւս չի վստահում Ալեն Սիմոնյանին, ում ՌԴ-ն դիտարկում է իրավահաջորդ: Ըստ էության թիմում խմորումնե կան՝ ԱԺ խոսնակի փոփոխության շուրջ:

Անի Սահակյան

դիտվել է 3195 անգամ
Լրահոս
Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am