Ռեկորդային շոգեր՝ Ստամբուլում և Անթալիայում
Թուրքիայում ռեկորդային շոգ եղանակ է գրանցվել: Ստամբուլում քաղաքում գրանցվել է վերջին 106 տարում ամենաշոգ եղանակը՝ + 37.2 ջերմաստիճան։ Ինչպես տեղի լրատվականներն են հաղորդել՝ շոգը պայմանավորված է Իրաքից եկող տաք օդային հոսանքներով: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ հաջորդ շաբաթ սպասվում է անձրև: Անթալիայում այսօր գրանցվել է վերջին 88 տարում ամենաշոգ եղանակը՝ + 45,4: Այս մասին հայտնում է Hurriyet-ը։
