Մոսկվայի օդանավակայաններում 70 ավիաչվերթ է հետաձգվել
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է 70 ավիաչվերթ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, պատճառը Մոսկվայում եղանակային պայմանների կտրուկ վատթարացումն է: Դոմոդեդովո օդանավակայանում հետաձգվել են 66 ավիաչվերթներ, եւս մեկը՝ չեղարկվել: Շերեմետևո օդանավակայանում հետաձգվել են 11 ավիաչվերթներ, եւս չորսը՝ չեղարկվել: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտնել էր Մոսկվայում ամպրոպային անձրևների մասին:
