Նիկոլայ ցարը ընտանիքի մինուճար տղային բանակ չի տարել.factor.am (տեսանյութ)

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ 34-ամյա Սպարտակ Ղուկասյանը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է 18 տարեկանում ամուսնանալու և երեխաներ ունենալու պատճառով: Այս մասին Factor.am-ին հայտնեց Վարդան Ղուկասյանը:  «Ինքը սպորտսմեն է եղել, այդ ժամանակահատվածում ոտքերի լուրջ կոտրվածք է ստացել, բժշկական հետազոտություններից հետո երկու տարի հետաձգվել է ծառայությունը, իսկ էդ ընթացքում, այսինքն՝ 18 տարեկանում ամուսնացել է, ապա երեխաներ  ունեցել»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Ղուկասյանը: Նշենք, որ համաձայն «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք ստանում է 18 տարին լրացած այն զորակոչիկը, որն ունի 2 և ավելի երեխա, կամ նրա կինը  2-րդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղի է: Տարկետման իրավունքը տրվում է մինչև զորակոչիկի 27 տարեկան դառնալը, որից հետո նա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվում պահեստազորում: Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ բազմաթիվ պաշտոնյաների զավակներ չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, Ղուկասյանն ասաց՝ «շատ վատ»: «Բայց ընդհանրապես ես մի բան գիտեմ, Նիկոլայ ցարը ընտանիքի մինուճար տղային բանակ չի տարել: Ես կողմնակից եմ, որ եթե ընտանիքում մինուճար զավակ է լինում, ապա նա թող վեց ամիս ավել ծառայի, բայց ոչ առաջնագծում, որ էդ ընտանիքի ծուխը չխամրի»,- շարունակեց Ղուկասյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում պատրաստվում է նմանատիպ օրենսդրական փոփոխություն իրականացնելու առաջարկ անել: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am