Կորոնավարակի ավերածությունները՝ նիկոլավարակի հետևանք

Հայաստանի շուրջ անվտանգային հարցերով այնպիսի զարգացումներ են տեղի ունենում, որ ստվերում են մեկ այլ խնդիր՝ կորոնավարակով պայմանավորված խնդիրը։ Մինչդեռ կորոնավարակը ոչ կապաս անվտանգային խնդրի է վերածվել, քանզի գործ ունենք մարդկային կյանքերի հետ։

Կորոնավարակի դեմ պայքարն իշխանությունները տապալել էին «էն գլխից»։ Տապալել էին այնպես, ինչպես տապալել են Արցախի հարցով բանակցությունները, հետո՝ պատերազմը, իսկ այժմ՝ հետպատերազմական գործընթացները։

Նիկոլ Փաշինյանը կորոնավարակի դեմ պայքարը սկզբում տապալեց՝ Սահմանադրական դատարանը գրավելու նպատակով։ Հետո տապալեց իր կառավարության ու հատկապես Առողջապահության տխրահռչակ նախարար Արսեն Թորոսյանի դիլետանտիզմի, ապաշնորհության պատճառով։

Հիմա կորոնավարակի դեմ պայքարը տապալվում է իշխանության նկատմամբ անվստահության պատճառով։ Թվում է, թե իշխանությունը վեց հարյուր հազարից ավելի քվեներ է ստացել և չունի հանրային վստահության պակաս, բայց իրականությունն այլ է։

Իշխանությունը չի կարողանում համոզել մարդկանց, որ պետք է պատվաստվել։ Չի կարողանում, քանզի անհեթեթ որոշում է կայացրել, որ պաշտոնյաները, որոշակի կարգավիճակ ունեցողները կարող են չպատվաստվել, ինչը մարդկանց մոտ տեսակետ է ձևավորել, ըստ որի՝ պատվաստումը վատ բան է, որովհետև եթե լավ բան լիներ, ապա իշխանավորներն իրենք իրենց չէին ազատի պատվաստվելու անհրաժետությունից։

Իշխանությունը չի կարողանում պատվաստումների գործն առաջ տանել, քանզի ամբողջությամբ տապալել է քարոզչությունը։

Ստացվում է պարադոքսալ իրավիճակ։ Նիկոլին քվե տվածները չեն լսում նրա՝ անպայման պատվաստվելու կոչերը։ Սա քաղաքական առումով բերում է այն եզրահանգման, որ ա) ԱԺ վերջին ընտրություններում քվեների կեղծման մասին կարծիքները հիմնավոր էին, բ) մարդիկ քվեարկել են ոչ թե Նիկոլի օգտին, այլ նախկինների դեմ, գ) եթե անգամ մարդիկ քվե են տվել Նիկոլին, ապա հիմա փոշմանել են ու նիկոլական իշխանության ամեն մի ասածի հակառակն են անում ու տվյալ դեպքում չեն գնում պատվաստման։

Պատվաստումներին այլընտրանք չկա։ Այլ բան գիտությունը դեռ չի հայտնաբերել։ Հայաստանը պատվաստումների տոկոսով ամենացածրերից է աշխարհում։ Առողջապահության գործող նախարարն իր նախորդից ոչ պակաս վատ կառավարիչ է։ Արդյունքում՝ հիվանդանոցներում տեղ չկա, մարդիկ մահանում են։ Կորոնավարակի տարածումը դարձել է նիկոլավարակի հետևանք, ու վերջը չի երևում։

Պետրոս Ալեքսանյան

.7or.am

դիտվել է 502 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am