ԱՄՆ-ում ոստիկանները կես տարում մոտ 500 մարդու են սպանել. Washington Post
ԱՄՆ ոստիկանությունն այս տարվա առաջին 6 ամիսներին կրակելով սպանել է 492 մարդու: Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով սեփական ուսումնասիրությանը: Թերթը նշում է, որ ոստիկանության կողմից սպանված անզեն մադկանց թիվը նվազել է: Պարբերականը մահացու ելքով բոլոր կրակոցների հաշվարկ է սկսել 2014 թ. օգոստոսին աֆրոամերիկացի Մայքլ Բրաունի սպանությունից հետո: Այդ սպանությունից հետո երկրում զանգվածային բողոքի ակցիաներ և անկարգություններ սկսվեցին:
