«Սոյուզ-2.1A» հրթիռի գործարկումը հանգեցրել է երկու մարդու մահվան
«Սոյուզ-2.1A» հրթիռի գործարկումը Բայկոնուրում՝ հունիսի 14-ին, հանգեցրել է 2 մարդու մահվան: Այս մասին գրում է «Deutsche welle»-ն: Ըստ Ղազախստանի ներքին գործերի նախարարության, մահվան պատճառը եղել է այրվածքները, որոնք նրանք ստացել են հրթիռի մասերի փլուզման հետևանքով: Աշխատակիցները երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
