Իսպանիայում «ԻՊ»-ի ահաբեկչի են ձերբակալել
Իսպանիայում քաղաքացիական գվարդիան ձերբակալել է մի տղամարդու՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կռիվներին մասնակցելու կասկածանքով: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության ղեկավար Խուան Իգնասիո Զոիդո Ալվարեսը թվիթթերյան իր էջում: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն: Ինչպես նշվում է՝ ձերբակալել է 29-ամյա տղամարդ, ով կասկածվում է «ԻՊ»-ի կողմից Սիրիայում երկու տարվա ընթացքում կռիվներին մասնակցելու մեջ:
