Ադրբեջանից Թուրքիա մատակարարվող գազի ծավալը նվազել է
2017-ի հունվար-ապրիլին Ադրբեջանը «Շահդենիզ 1»-ից Թուրքիա է արտահանել 2 մլրդ 173,71 մլն խորանարդ մետր գազ: Այս մասին հայտնում է ադրբեջանական gununsesi.info-ն: Թուրքիայի էներգետիկ շուկան կարգավորող խորհրդի հրապարակած վիճակագրության համաձայն` հունվար-ապրիլին Ադրբեջանից Թուրքիա արտահանված գազի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,8 տոկոսով:
