ՌԴ նախագահը և Բահրեյնի թագավորը Կատարի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա ալ-Խալիֆան հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը: Երկրների ղեկավարները նշել են, որ իրավիճակը Կատարի շուրջ բացասաբար է ազդում Մերձավոր Արևելքում իրերի բարդ դրության վրա: Պուտինը և ալ-Խալիֆան ընդգծել են հակամարտությանը ներգրավված բոլոր կողմերի միջև ուղիղ հարգալից երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը:
