Պուտինի նոր գաղտնազերծումը. Հայաստանի համար նոր սպառնալիք եփվեց

Ռուսաստանն ակնկալում է, որ հնարավորինս արագ կգործարկվի 3+3 (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան- Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափը Հարավային Կովկասում, բայց արևմտյան որոշ ուժեր՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, փորձում են խանգարել այդ գործընթացին, երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում:

«Մենք տեսնում ենք, որ արևմտյան որոշ պետություններ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, փորձում են խանգարել որոշ գործընթացների,- ասել է Զախարովան:- Մեր կողմից առաջնորդվում ենք 3+3 տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի շուտափույթ մեկնարկով՝ ի շահ բոլոր մասնակիցների»: Զախարովան նշել է, որ ամերիկյան կողմը գործընթացին խոչընդոտելու իր փորձերում զբաղվում է ապատեղեկատվությամբ՝ ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը վերագրելով Մոսկվային: Ըստ այդմ, նա հիշեցրել է, որ այդ ձևաչափն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:
Այսինքն, Մոսկվան հստակ արձանագրում է, որ սատարում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների նախաձեռնությանը, ավելին՝ մատնանշում է, որ դրան խոչընդոտում է արևմուտքը, ավելի հստակ՝ ԱՄՆ-ը:

Թուրք-ադրբեջանական տանդեմի նախաձեռնություններին այսպես ինքնամոռաց պաշտպանելը, փաստորեն, արդեն Մոսկվան չի էլ թաքցնում: Մոսկվայի՝ հաշտեցնող պահվածքը միանգամ հասկանալի է, Կրեմլը աշխարհին ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում այլևս Ռուսաստանի շահերն է սպասարկելու և դրա ճանապարհին բոլորն իր հետ պետք է բանակցեն, պայմանավորվեն:

«Մենք ելնում ենք նրանից, որ բազմակողմ տարածաշրջանային գործակցության զարգացումը ուղղակիորեն բխում է այդ ձևաչափի բոլոր մասնակիցների շահերից: Եվ մեր կարծիքով այդ մեխանիզմի գործարկումը կնպաստեր միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, առկա տարաձայնությունների կարգավորմանը և տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային և մարդասիրական ներուժի բացահայտմանը»,- երեկ ասել է Զախարովան: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Բաքվին ու Երևանին հարաբերությունների կարգավորման համար:

Երեկ, ինչպես հայտնի է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցավ՝ ըստ էության արձանագրելով, որ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտում ևս Ռուսաստանն է մրցավարը, գլխավոր ռեժիսորը, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հարցի լուծումը փոխզիջումներ է պահանջում:

Ավելին՝ Պուտինը մեր տարածաշրջանում այս փուլում ակտիվություն ցուցաբերող կողմերին հեգնանքով հիշեցրեց, որ քարտեզները գտնվում են ռուսական գլխավոր շտաբում...

«Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել։ Սակայն այստեղ, թերևս, մեզ ուրիշ ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից։ Ինչո՞ւ: Կան պարզ պրագմատիկ բաներ` քարտեզներ, որոնք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին էր սահմանը հանրապետությունների միջև խորհրդային շրջանում: Այս փաստաթղթերի հիման վրա պետք է հանգիստ նստել... երկու կողմերից... Կան բաներ, որոնք պահանջում են նաև փոխզիջումներ... ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթելու համար, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակելու համար: Ուստի անհրաժեշտ է, որ սա ճանաչեն և հասկանան երկու կողմերը: Հնարավո՞ր է դա անել, թե՞ ոչ։ Հնարավոր է: Սակայն մենք, իհարկե, նաև բազմակողմ ձևաչափ գտնելու կողմնակից ենք, այդ թվում, ասենք, Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացման։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ թվում՝ մեր գործընկերների հետ։ Գլխավորը հիմնական նպատակին հասնելն է՝ անվտանգության ստեղծումը և հարաբերությունների հետագա կառուցումը դրական առումով: Մինչ այժմ այն, ինչին մեր առջև նպատակ ենք դրել հասնել, ընդհանուր առմամբ, հաջողվել է հասնել։ Պետք է նաև ապագային նայենք: Բանն այն չէ, որ մեր հայտարարության համապատասխան հոդվածը նախատեսում էր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հնարավոր երկարաձգում... Մի՞թե հարցը դրանում է։ Հարցը երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումն է. սա է ամենակարևորը։ Հույս ունեմ, որ կկարողանանք դրան հասնել», ասաց Պուտինը:

Այսպես, թեև Պուտինը խոսում է այլ հարթակներում՝ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության վերաբերյալ, նա հստակ ասում է, որ այլ կողմերի կարիք չկա Հայաստան-Ադրբեջան խնդիրները քննարկելու, առանց մյուսների էլ Ռուսաստանը դա անում է, և օգնության կարիք չունի:

Մնում է հասկանալ, թե ինչու է այնպես ստացվել, որ եռակողմ ֆորմատում «փոխզիջումներ» ակնկալում են բացառապես Հայաստանից: Իսկ Բաքուն ի՞նչ է զիջելու ու ինչու այնպես ստացվեց, որ 44-օրյա պատերազմից հետո հիմա Հայաստան-Ադրբեջան հակամարտություն է եփվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5872 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am