Մեսին վերադառնում է
«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին հարսանիքից մեկ օր անց արդեն վերադառնում է Բարսելոնա: Սպասվում է, որ առաջիկա օրերին կատալոնական ակումբն ու Մեսին կավարտեն բանակցությունները եւ կկնքեն նոր պայմանագիր, հաղորդում է AS-ը: Մեսիի գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի ամռանը:
