Պուտինը Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ խաղին ներկա չի լինի
«Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է այն մասին,որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում այցելել ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչ խաղին, որը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ Սանկտ Պետերբուրգում: «Ոչ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նշենք,որ Պուտինը հունիսի 17-ին ներկա է գտնվել Կոնֆեդերացիաների գավաթի բացմանը, մասնավորապես, նա հանդես է եկել բացման խոսքով:
