«Թավշյա» հեղափոխության օլիգարխիկ «հմայքը»

2018–ին տեղի ունեցած իշխանափոխությունը նիկոլենք անվանում էին հեղափոխություն, այն էլ՝ «թավշյա»։ Նաև ավելացնում էին՝ ժողովրդական ու ոչ բռնի։

Իշխանափոխություն–հեղափոխությունը տեղի ունեցավ «Մերժիր Սերժին» կարգախոսով։ Հիմքում գաղափարախոսություն չկար։ Կար մերժում։ Բայց քանի որ մերժողը տարիներ շարունակ Սերժ ու Սաշիկ Սարգսյաններ քննադատած, հակասաշիկիզմ ու հակաօլիգարխիզմ քարոզող Նիկոլ Փաշինյանն էր, ուստի փողոց դուրս եկածները ենթադրում էին, որ իշխանության գալուց հետո Նիկոլը փոխելու է բարքերը։

Մարդիկ մտածում էին, որ Նիկոլն արդարություն է հաստատելու և փոխի խաղի կանոնները։ Օրինակ՝ իր ցուցակով խորհրդարան չի բերելու գործարար–մականունավորներին, այն մարդկանց, որոնք հանրության մեջ հայտնի են որպես օլիգարխներ։ Կամ էլ՝ ձեռքը պետբյուջեի մեջ չի մտցնելու։ Շա՜տ միամիտ էին «Նիկոլ, վարչապե՛տ» գոռացողները։

Նիկոլի խոսքն ու գործը

Նիկոլը տարիներ շարունակ փառաբանել էր աղքատությունը և քննադատել օլիգարխներին, թեև տակից փող էր վերցրել նույն օլիգարխներից։

Նա քննադատել է պաշտոնյաներին ու փող վերցրել նրանցից (մասնավորապես՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն է գումար տվել՝ տեղի տալով նիկոլական շանտաժներին)։

Օդում կախված համառ լուրերի համաձայն՝ «ընդդիմադիր» Նիկոլին ֆինանսավորում էր Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն (ըստ ամենայնի՝ դա արվում էր Վանո Սիրադեղյանի հորդորով, այն Սիրադեղյանի, որից կոմպլեքսավորված է Նիկոլը, քանզի մարդը (այն էլ՝ Նիկոլի պես փառամոլ, ապերախտ ու չկայացած մարդը) իշխանության գալուց հետո միշտ էլ կոմպլեքսավորվում է իրեն ծանր վիճակում օգնած մարդկանցից, իրեն բոմժական վիճակից դուրս բերած մարդկանցից, իր իրական էությունը իմացող մարդկանցից)։ Օդում կախված ոչ պակաս համառ լուրերի համաձայն՝ նա ֆինանսավորվել է նաև Բեգլարյան Գագիկից, Ծառուկյան Գագիկից, Հրանտ Վարդանյանի ընտանիքից ու մյուսներից։ Բայց ցույց է տվել, թե իբր աղքատ է՝ որպես ապացույց դեմ տալով բուլաթից էժանագին ատամն ու «Մալաթիայի» բազառից գնված կոստյումը։

Ինչպես հիշում եք, Սամվել Ալեքսանյանն «ընդդիմադիր» աշխատող Նիկոլի մասին ասում էր, որ նա «իրանց ախպերն ա»։ Իշխանափոխությունից հետո պարզվեց, որ Լֆիկ Սամոն ճիշտ էր՝ Նիկոլն իրենց ախպերն էր ու է, քանզի Սամվելը դարձել է «հեղափոխականների» սրտի օլիգարխը։

Նիկոլը տարիներ շարունակ քարոզել էր արցախյան հաղթանակի դեմ ու վարկաբեկել արցախյան պատերազմով անցած գեներալներին, հայտարարել, որ բանակում միայն թալան է։ Բանակի թալանից խոսող Նիկոլը, սակայն, իր ցուցակով պատգամավոր է դարձրել թալանի թիվ մեկ պատասխանատուին՝ տարիներ շարունակ թիկունքի պետ աշխատած ՊՆ փոխնախարար Գագիկ Մելքոնյանին։ Եթե բանակում թալան եղել է, ապա թիվ մեկ թալանչին ՔՊ–ական Մելքոնյանն է։ Այն Մելքոնյանը, որի անունը Ազատության հրապարակում 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ վանկարկում էր Նիկոլի գաղափարական շեֆը, իսկ Նիկոլն էլ միտինգային դիջեյություն էր անում այդ օրերին՝ հետագայում դառնալով մարտի 1–ի 10 զոհերի պատճառ։

Նիկոլը տարիներ շարունակ քննադատել է խնամի–ծանոթ–բարեկամ–ընկեր տարբերակով կադրային քաղաքականությունը։ «Հեղափոխության» օրերին սրանք խոսում էին մերիտոկրատիայից, բայց իշխանության գալով՝ օրենսդիր, գործադիր ու դատական մարմիններում լցրեցին իրենց եղբայրներին, զարմիկներին, ընկերներին, աներձագներին, բարեկամներին ու ծանոթներին։

Նիկոլը տարիներ շարունակ քննադատել էր լֆիկսամոների, արսենյանաշոտների, շմայսների ու մյուսների հայտնվելը խորհրդարանում։ Թվում էր, թե նրա իշխանության գալով այդ պրակտիկան վերանալու է, սակայն․․․

Նիկոլի ցուցակով պատգամավոր են դարձել խոշոր գործարարներ կամ «ժողովրդական» լեզվով ասած՝ օլիգարխներ Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը։ «Ջերմուկի» Աշոտի՝ ՀՀԿ–ական ու Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ Արսենյան Աշոտի որդին Նիկոլի կողմից օրերս նշանակվել է Ջերմուկի քաղաքապետի պաշտոնակատար։

Փաստորեն, ջերմուկցիները 2018–ին փողոց էին փակում, որ արսենյանաշոտների բդեշխությունից պրծնեն, բայց Նիկոլը նրանց գլխին նույն արսենյաններին քաղաքապետ է նշանակում։

Նիկոլի թիմում «բուծվում» են նոր օլիգարխներ՝ ասֆալտի օլիգարխներ։ Շրջանառվում են Սուրեն Պապիկյանի ու Ալեն Սիմոնյանի անունները։

Ի դեպ, Ալեն Սիմոնյանի մասին։

Ասֆալտով քայլած, ասֆալտով հարստացող Ալենը

Ալեն Սիմոնյանը նիկոլական թիմի տիպիկ ներկայացուցիչ է։ Պատմական պատահականություն, դիլետանտիզմ, հարստանալու ախորժակ ու դեմագոգիա․ այս ամենն իր մեջ խտացնում է ԱԺ խոսնակի պաշտոնը զբաղեցնող Սիմոնյանը։

Ալենն այն մարդն է, որը հանդիպում է պատերազմի արդյունքում անհետ կորածների ու գերիների հարազատների հետ, հայտարարում, թե բա ամբողջ օրը ձեր երեխեքի մասին ենք մտածում, գիշերը չենք քնում և այլն, և այլն, և այլն։ Մի խոսքով, Ալեն Սիմոնյանը կոկորդիլոսի արցունք է թափում պատերազմի զոհերի հարազատների մոտ ու մեկ օր անց մեկնում հունական Միկոնոս՝ տժժալու։

Ալենն այն մարդն է, որը խոսում է թալանից, օլիգարխիայից, իշխանություն–բիզնես սերտաճման անթույլատրելիությունից, բայց դեմքի միամիտ արտահայտությամբ նորմալ համարում այն, որ իր հարազատ եղբայրը ասֆալտ փռելու տենդերներ է շահում։ Ալենն ու Պապիկյան Սուրենն այդտեղ կոռուպցիա չեն տեսնում, բայց նախկինում նման դեպքերում տեսնում էին։ Ահա, թե ինչ է փոխվել «հեղափոխությունից» հետո։ «Հեղափոխությունը», փաստորեն, կուրացրել է իր զավակներին։

Ալենն այն մարդն է, որը իշխանության է եկել ու ԱԺ նախագահ դարձել այն կոդով, որ մականունավոր–գործարարները չպետք է լինեն ԱԺ–ում և որ ով հարստացել է, ուրեմն թալանչի է, բայց ինքն իր աջ ու ձախ կողմերում է նստացնում Խաչատուր Սուքիասյանին ու Գուրգեն Արսենյանին։ Եվ դա պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Հարցն այն չէ, որ Սուքիասյանն ու Արսենյանը թալանչի են, թե ոչ։ Հարցն այն է, որ Նիկոլը, Ալենը և մյուսները սուքիասյաններին ապրիորի հռչակել էին թալանչիներ, նրանց քննադատելով ռեյտինգ էին հավաքում, բայց հիմա կողքները նստեցնում են նրանց ու կրկին խոսում հակաօլիգարխիկ պայքարից․ սա՛ է զզվելին։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի հետ հանդիպմանը Ալենն Արսենյանի ու Սուքիասյանի ուղեկցությամբ էր ներկայացել։ Հենց սա՛ է «հեղափոխականների» փարիսեցիությունը, ցինիզմը՝ խոսել օլիգարխների, հարուստների, թալանի, կոռուպցիայի դեմ, ներկայանալ իբրև հակաօլիգարխիկ հեղափոխության առաջամարտիկներ, բայց իշխանության գալուց հետո դառնալ այնպիսին, ինչպիսին լինելը քննադատելու համար ես «աչոկ» հավաքել ու շահել ամբոխի վստահությունը։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլի, իր թիմի ու իր իշխանության իրական էության մասին։

Հայկ Ուսունց

.7or.am

դիտվել է 354 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am