5 գերիները վերադարձրեցին, հիմա հերթական եռակողմն է. ինչ է հանձնելու Երևանը՝ Բաքվին

Ադրբեջանը երեկ վերադարձրեց ևս 5 ռազմագերի, որոնք Հայաստան վերադարձան ուշ երեկոյան։ Բաքվից գերիների վերադարձի մասին հաղորդել էին ադրբեջանական աղբյուրները՝ մանրամասնելով, որ նրանք դատապարտվել են ոչ ծանր հանցանքների համար։

Այսպիսով, Ադրբեջանից վերադարձած գերիների թիվը հասավ 114-ի, նրանց թվում են և՛ զինծառայողներ, և՛ քաղաքացիական անձինք։ Բաքվում քրեական գործերով հիմնականում անցնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդից գերեվարված պահեստազորայինները։

Հիշեցնենք, որ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիները։

Օրերս, Մոսկվայում հանդիպեցին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները, և կարելի էր սպասել, որ այդ այցից հետո Ադրբեջանի կողմից «հումանիզմի» որևէ դրսևորում կլիներ:

Բայց ուշագրավ է, երբ Բաքուն «մարդասիրական» քայլ է կատարում՝ դրան հաջորդում է եռակողմ հանդիպման կազմակերպում: Այսօր Մոսկվայում մեկնարկելու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, օրակարգում տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերաբացման հարցն է։

Հիշեցնենք, որ երեք երկրների փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումների ձևաչափը ստեղծվեց այս հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության արդյունքում։

44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ հանդիպելով՝ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը Մոսկվայում համատեղ հայտարարություն տարածեցին, ըստ որի, երեք պետությունների փոխվարչապետերից կազմված աշխատանքային խումբը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը միտված քայլերի ցանկ կկազմի, բացի այդ կստեղծվեն ոլորտային փորձագիտական ենթախմբեր։

Մոսկովյան այսօրվա հանդիպմանը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, թե երկաթգծի ապաշրջափակման հարցում կա որոշակի հստակություն։ «Այո՛, մենք որոշակի պատկերացումներ ձևավորել ենք երկաթուղու մասով, մենք որոշակի պատկերացումներ և նախնական պայմանավորվածություններ ունենք, առ այն, որ կարգավորումներն ապաշրջափակման հետ կապված իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում», - ասաց փոխվարչապետը։

Հայաստանի փոխվարչապետի փոխանցմամբ՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկում են խորհրդային տարիներին գործող բոլոր երկաթգծերի վերականգնումը՝ չհստակեցնելով, թե դրանցից որ մեկի վերագործարկումն է առաջնային այսօրվա օրակարգում։

Խորհրդային Միության ժամանակ Հայաստանը Ադրբեջանի հետ երկաթուղով ու ավտոճանապարհով կապվում էր երկու ուղղություններով՝ Երևան-Նախիջևան-Մեղրի, այնտեղից էլ դեպի Բաքու, և Երևան-Իջևան-Ղազախ՝ այնտեղից էլ դեպի Բաքու կամ Թբիլիսի։

Սպասենք, Մոսկվայում այսօր անցկացվելիք՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովի հերթական նիստի արդյունքներին, կամ դրանց մասին տեղեկություններին՝ ռուսական աղբյուրներից: Եթե ադրբեջանականին չի կարելի վստահել, ապա ռուսական արտահոսքերը հիմնականում ճիշտ են լինում և չեն հերքվում պաշտոնական Երևանի կողմից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1800 անգամ
Լրահոս
Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am