Բաքվում ձերբակալվել է BakiPost կայքի գլխավոր խմբագիրը
Բաքվում ձերբակալվել է BakiPost-ի գլխավոր խմբագիր Էլչին Զախիրօղլուն: Այս մասին հայտնում է haqqin.az-ը: Տեղեկության համաձայն` նրան ձերբակալել են Ադրբեջանի ՆԳՆ-ի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները` քաղաքացուց կաշառք վերցնելու պահին:
