Աֆղանստանի ՆԳՆ-ն հայտարարել է Թալիբանի ստվերային նահանգապետին ոչնչացնելու մասին
Աֆղանստանի ՆԳՆ-ն հայտարարել է Թալիբանի ստվերային նահանգապետին ոչնչացնելու մասին։ AP-ի հաղորդմամբ՝ խոսքը Նիրհսկի շրջանի նահանգապետի մասին է, որին թալիբներն էին նշանակել։ Նա սպանվել է կառավարական ուժերի հետ փոխհրաձգության ընթացքում։ Աֆղանստանի ՆԳՆ-ն առանձին հայտարարությամբ հաղորդել է առնվազն 13 գրոհայինի զոհվելու մասին, այդ թվում՝ «Իսլամական պետության» հինգ ահաբեկիչների։
