Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոտսոսի 5-ին
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին։ PressTV-ի հաղորդմամբ՝ արարողությունը տեղի կունենա երկրի խորհրդարանում՝ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի, Իսլամական հեղափոխության կորպուսի պահապանների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ։ Հասան Ռոհանին Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվել է մայիսին կայացած ընտրությունների արդյունքում։ Նրա օգտին քվերակել է ընտրողների 57 տոկոսը։
