Վենեսուելայում 60 ուսանող է ձերբակալվել
Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 60 ուսանող է ձերբակալվել, հաղորդում է AFP-ն։ Ուսանողական շարժման առաջնորդ Դանիել Ասկանիոն հայտարարել է, որ բողոքի ակցիայի վերջին ալիքի ընթացքում անվտանգության ուժերը 62 ուսանողի են ձերբակալել։ Նրանցից կեսից ավելին ձերբակալվել են նախօրեին։
