Անմարդաբնակ տարածքներով քայլողը. Ալիևի սենսացիոն խոստովանությունը

Ադրբեջանը համարժեք կպատասխանի Հայաստանի կողմից երկու երկրների սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում ցանկացած դրական քայլի, երեկ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Կատարի իր պաշտոնակից Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ բանակցությունների արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։

Հայտարարելով, թե «Ադրբեջանը հանդես է գալիս հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային նորմերի հիման վրա աստիճանական կարգավորման օգտին», Բայրամովը շեշտել է, թե «չափազանց կարևոր է` որքան հնարավոր է շուտ սկսել երկու երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայաի գործընթացը և լուծել այդ հարցերը»:

Սրա հետ մեկտեղ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռ հստակ արդյունք չի տվել։ «Այս պահին կոնկրետ արդյունքների բացակայությունը ցավալի է: Կարգավորման գործընթացը դանդաղեցնելը ճիշտ մոտեցում չէ», - ասուլիսին ասել է Բայրամովը, նաև նշել, որ ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանը տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հարցում «ունի կառուցողական դիրքորոշում»:

Կատարի արտգործնախարարը Բաքվում է պաշտոնական այցով։ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են հնարավորինս շատ երկրներ ներգրավել ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ներդրումներ կատարելու գործում։ Ադրբեջան այցելող գրեթե բոլոր պատվիրակությունների անդամների, հավատարմագրված դիվանագետների համար իշխանություններն ակտիվ այցեր են կազմակերպում «ազատագրված» շրջաններ կամ առնվազն պատմում են այդ շրջանների ավերածությունների մասշտաբների, Ադրբեջանի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների մասին` շեշտելով, թե ուրախ կլինեն, որ արտասահմանյան ընկերությունները ևս մասնակցեն վերականգնողական աշխատանքների։

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդին Գեյդարովն նույն ուղերձը նաև Կատարի գործարարների պատվիրակությանն է փոխանցել։ «Ադրբեջանն արդեն վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ներկայումս այդ տարածքներում ընթանում են ստեղծարար աշխատանքներ։ Մենք հրավիրում ենք Կատարի գործարարներին մասնակցել այդ տարածքներում վերականգնողական աշխատանքներին», - ասել է նա:

Հետաքրքիրն այն է, որ թեև Արցախի մի մասը մնացել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, Ալիևն ու Ադրբեջանի իշխանության մյուս ներկայացուցիչները նախանձելի ռեժիմով, գրեթե ամեն օր հայտարարում են, թե վերականգնել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և որ ղարաբաղյան խնդիր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ միավոր այլևս գոյություն չունի։ Իհարկե, նրանք չեն մոռանում հիշեցնել, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում ժամանակավոր են։

Ի դեպ, Ադրբեջանում երեկ նշում էին Անկախության օրը, ինչի առիթով Ալիևը Twitter-ում գրել է. «30-ամյա պատմության մեջ առաջին անգամ անկախության վերականգնման տարեդարձը նշում են որպես տարածքային ամբողջականությունն ապահոված հաղթանակած ժողովուրդ»:

Ալիևը նախօրեին կրկին այցելել էր Ֆիզուլի, հանդիպել նախկինում այդ շրջանում բնակվող ադրբեջանցինեի հետ և մի շարք ուշագրավ հայտարարություններ արել, թե հակառակ բոլոր ճնշումների` պարտության հետ համակերպվելու և հայերի հետ փոխզիջման գնալու կոչերին` թե՛ պաշտոնական Բաքուն, թե՛ շարքային ադրբեջանցիները «հողերի ազատագրումից» ավելի կարևոր հարց իրենց առջև չեն դրել»:

Ապա` Ալիևը ուշագրավ արձանագրում է արել. «Ես կարծում եմ, որ հենց դա է մեր հաղթանակի գլխավոր գործոններից մեկը։ Որովհետև մենք Ղարաբաղը չենք մոռացել, մենք չենք համակերպվել այդ իրավիճակի հետ։ Մեզ ասում էին՝ դուք պետք է հաշտվեք այս իրողության հետ, քանի որ պարտվել եք առաջին պատերազմում, սակայն իմ դիրքորոշումը պարզ էր` ելույթ ունենալով բոլոր ամբիոններում` ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային միջոցառումներում` ես հայտարարել եմ, որ մենք երբեք չենք հանդուրժի այդ իրավիճակը»։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ու մինչև այսօր «Ադրբեջանը սպառնալիքներ է ստացել», պնդել է Ադրբեջանի ղեկավարը` չհստակեցնելով, թե ումից, ինչ պահանջով կամ բովանդակությամբ: «Պատերազմից առաջ, ընթացքում և հետո որոշ մարդիկ փորձում էին սպառնալ մեզ և այսօր էլ անում են դա։ Բայց բոլոր այսօրինակ ջանքերն ապարդյուն են, և բոլորը պետք է դա իմանան։ Որևէ մեկը չի կարող Ադրբեջանի հետ սպառնալիքի կամ ուժի լեզվով խոսել», - հայտարարել է նա։

Ահա, ևս մեկ ապացույց այն բանի, որ Ալիևը գտնվում է լուրջ ճնշումների ներքո՝ անգամ 44-օրյա պատերազմից հետո, թեև հայտարարում է, թե հակամարտությունը լուծված է: Սա մի մթնոլորտ է, որից Հայաստանի իշխանությունները պետք է օգտվեն, ոչ թե հանդես գան խաղաղասերի դիրքերից՝ ամբողջացնելով Ալիևի վերջնական նպատակները:
Ալիևի խոստովանությունը, եթե կուզեք՝ սենսացիոն է: Նա իրեն հռչակել է «հաղթանակած» առաջնորդ, սակայն միաժամանակ արձանագրում է, որ Ադրբեջանի վրա ճնշումները շարունակվում են գործադրվել:

Ավելին՝ Ալիևը նույնիսկ օգտագործել է՝ «սպառնալ» բառը:

Նկատենք, որ մի քանի օրից Ֆիզուլիում Ալիևը կհյուրընկալի Թուրքիայի նախագահին։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` Ռեջեփ Էրդողանն Ադրբեջան է մեկնում՝ մասնակցելու երկրորդ պատերազմի ավարտից հետո՝ մի քանի ամսվա ընթացքում Ֆիզուլիում կառուցված նոր օդակայանի բացման արարողությանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7477 անգամ
Լրահոս
Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am